Թբիլիսյան ակցիային զուգահեռ հանրահավաք է նախատեսվում նաև Բաթումիում ու Փոթիում

am
tbilisyan-akciayin-zougaher-hanrahavaq-e-naxatesvoum-nae-batoumioum-ou-potioum

Վրաստանի խորհրդարանի առաջ այսօր ժամը 19:00-ին կվերսկսի ակցիան: Ակցիայի կազմակերպիչների խոսքով, եթե իշխանությունները չբավարարեն իրենց պահանջները, հանրահավաքները ավելի լայնամասշտաբ կդառնան: Այս մասին տեղեկանում ենք aliq.ge-ից: Այսօր թբիլիսյան ակցիային զուգահեռ հանրահավաք է նախատեսվում նաև Բաթումիում ու Փոթիում:

Ակցիայի մասնակիցների պահանջով պետք է հրաժարական տա ՆԳ նախարար Գիորգի Գախարիան և ազատ արձակվեն հունիսի լույս 21-ի գիշերը բոլոր ձերբակալվածները:

Հիշեցնենք՝ ցուցարարների պահանջներից մեկը՝ 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների համամասնական կարգով անցկացումը, երեկ իշխող կուսակցության կողմից բավարարվեց:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ