Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Թելեր, շուղեր ու մեծ սեր. «Հարությունյան» բրենդի ձեռագործ իրերը (լուսանկարներ, տեսանյութեր)

teler--souxer-ou-mec-ser-haroutyounyan-brendi-ceragorc-irere-lousankarner--tesanyouter

Հայ ձայնի զրուցակիցն է «Հարությունյան» ձեռագործ իրերի բրենդի հիմնադիր Անժելա Հարությունյանը։

Անում եմ այն, ինչն ինձ հաճելի է. ձեռագործությամբ զբաղվելը՝ օրը հագեցած դարձնելու ու ֆինանսական ինքնուրույնություն ձեռք բերելու միջոց

Տարիներ առաջ, երբ դեռ ուսանող էի, որոշ հանգամանքներից ելնելով հրաժարվեցի բավականին բարձր վարձատրվող աշխատանքից: Օրս հագեցած դարձնելու, ֆինանսական խնդիրներ չունենալու և հնարավորինս ինքնուրույն լինելու նպատակով որոշեցի զբաղվել ձեռագործությամբ: Տանը հին շյուղեր ունեինք, մանկությանս փորձերը վերհիշելով՝ մի երկու բան կարողացա գործել: Հետո խորհուրդներով օգնության հասան մայրս ու հորաքույրս: Այժմ դերերով փոխվել ենք, ինքս եմ խորհուրդներ տալիս նրանց: Մասնագիտությամբ լրագրող եմ և իմ մասնագիտությամբ էլ աշխատում եմ, բավականին լավ վարձատրվում, բայց գործելուց հրաժարվելու միտք անգամ չունեմ: Իհարկե, դժվար է հասցնելը, աշխատանքային զբաղվածության հետ համատեղելը, բայց միշտ ասում եմՙ  ես այն երջանիկներից եմ, որ համատեղում եմ սիրելի աշխատանքն ու սիրելի արվեստը: Պարբերաբար շնորհակալություն եմ հայտնում այն մարդուն, ում անմիջական դերակատարմամբ այնպես ստացվեց, որ սկզբում պարզապես ստիպված սկսեցի գործել: Արածս երբեք հերոսություն չեմ համարել, հիմա էլ չեմ համարում ՙ ինչպես շատերն են անում: Ես անում եմ այն, ինչն ինձ հաճելի է:

 

Անհաղթահարելի չէր ոչ մի դժվարություն

4 տարի է՝ ինչ գոյություն ունի «Հարությունյան» բրենդը: Ինչպես սկզբնական շրջանում, այնպես էլ հիմա՝ աշախատում եմ օնլայն հարթակում: Դժվարություններ, իհարկե եղել են, բայց ոչ մի դժվարություն անհաղթահարելի չեղավ ինձ համար: Այս պահին կա միայն մի չհաղթահարված դժվարություն՝ դեռևս չունեմ սեփական խանութ, ինչը պարզապես  ժամանակի հարց է: Չկա մի օր, որ չմտածեմ, չպատկերացնեմ, թե ինչ ջերմ մթնոլորտով, գույնզգուն, մշակույթով ու արվեստով լի փոքրիկ անկյուն եմ ունենալու, որտեղ անձամբ եմ կարողանալու շփվել «Հարությունյանի» գնորդների հետ:

 

📣Նոր մոդելի տոպ #HARUTYUNYAN բրենդից 📣100% բամբակ 📣Շատ գեղեցիկ է համադրվում ջինսե բաճկոնների հետ Մանրամասների համար` 📩

Posted by Harutyunyan_handmade_design on 2019 թ. սեպտեմբերի 5, հինգշաբթի

 

Առաջին պատվերը… ուզում էի՝ հնարավորինս անթերի ստացվի

Լավ հիշում եմ՝ առաջին ձեռագործ իրը՝ պատվերը, հյուսքերով գլխազարդ էր: Նման գլխազարդեր կրելը տարիներ առաջ շատ թրենդային էր: Հիշում եմ, թե ամեն դետալի վրա ինչքան մանրակրկիտ աշխատանք էի տանում, որպեսզի հնարավորինս անթերի ստացվի:

 

Թել ընտրելը՝ կարևոր արարողություն է

Առհաասարակ թել ընտրելն ինձ համար շատ կարևոր արարողություն է: Վերջին անգամ թելերի խանութում 1 ժամ 40 րոպե եմ անցկացրել: Պետք է նշեմ, որ թելերի ընտրությունը գլխավորապես պայմանավորված է ներկայացվող տեսականիով. ունենք և՛ ձմեռային, և՛ ամառային տեսականի, յուրաքանչյուրի համար իրեն հատուկ թել է ընտրվում: Ամռանը հիմնականում լավ մշակված բամբակյա թելեր ենք օգտագործում, ձմռանը՝ կիսաբուրդ, բուրդ, անգորա, մանկական հակաալերգիկ թելեր: Սովորաբար խորհրդակցում ենք նաև հաճախորդի հետ՝ նրանց նախասիրությունները հասկանալու համար:

 

Իրականում հաճախորդի հետ աշխատելը հաճելի է, սակայն…

Իրականում հաճելի է աշխատել հաճախորդների հետ, հենց այդ աշխատանքի ընթացքում էլ երբեմն նոր գաղափարներ են ծնվում: Գլխավոր դժվարությունն այնն է, որ մարդիկ սիրում են ձեռագործ իրեր, ուզում են ունենալ հնարավորինս օրգինալ բլուզ կամ այլ իր, որը գործելու համար 3-4 օր է պահանջվում, սակայն վճարել մաքսիմալ քիչ

 

«Ո՞նց, միայն թելից էս հրաշք բանն ես ստացել»

Որոշ ժամանակ առաջ ընկերներիցս մեկը, տեսնելով գործածս տոպերը, հետաքրքրվեց, թե՞ ինչպես ու ինչն եմ ես արել: Պատասխանիցս հետո զարմացած արձագանքեց. «Ո՞նց, միայն  թելից էս հրաշք բանն ես ստացել»: Սրանից ավելի մոտիվացնող ու ոգեշնչող՝ մեկ էլ գոհ հաճախորդն է, որն, օրինակ, մի սեզոնի ընթացքում 5 պատվեր է անում: Իսկ նման մարդիկ լինում են:

 

Մայրս ու ընկերներս. սա է հաջողության իմ բանաձևը

Հաջողության բանաձևը մայրս է, ում հետ միշտ խորհրդակցում եմ, և ընկերներս, ովքեր ինձ միշտ հուսադրում են, ոգեշչում  ու ոգևորում իրենց կարծիքներով և խորհուրդներով:

 

 

Posted by Angela Harutyunyan on 2019 թ. սեպտեմբերի 14, շաբաթ
 

📣ՄՐՑՈՒՅԹ Ուզո՞ւմ ես ունենալ այս ոճային գլխազարդը #Harutyunyan բրենդն իր չորսամյակի կապակցությամբ հայտարարում է մրցույթ 🎉Մրցույթի պայմաններն են՝ ✅ Մեկնաբանություններում նշի՛ր 3 ընկերներիդ, որոնք սիրում են ձեռագործ իրեր ✅ Հավանի՛ր Harutyunyan_handmade_design-ի ֆեյսբուքյան էջը ("subscribe"подписка): ✅ Հավանի՛ր (Like) այս գրառումը, ✅ Կիսվի՛ր այս գրառմամբ անձնական էջումդ (Share) , _____________________________________ ❌Պայմաններից մեկը չկատարելու դեպքում հաղթանակը կհամարվի անվավեր և կընտրվի այլ հաղթող։❌ 👩Հաղթող մասնակիցը կընտրվի պատահականության սկզբունքովՙ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման ժամանակ ⏳Արդյունքները կամփոփենք 16/09/2019 –ին ☑Հաղթողի անունը կտեղադրվի մեկնաբանությունում: 🎉 Մաղթում ենք հաջողություն

Posted by Harutyunyan_handmade_design on 2019 թ. սեպտեմբերի 2, երկուշաբթի
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ