Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Թեքեյան մշակութային միության Դոկտոր Նուբար Բերբերյանի ամենամյա մրցանակաբաշխության պահանջները

am en es
teqeyan-msakoutayin-mioutyan-doktor-noubar-berberyani-amenamya-mrcanakabasxoutyan-pahanjnere

Մտավորական, լրագրող, ակտիվիստ և ՌԱԿ բազմաթիվ ամսագրերի շուրջ կեսդարյա  խմբագիր  դոկտոր Նուբար Բերբերյանի ամենամյա մրցանակաբաշխությանը դիմելու մեկնարկը տրված է:

Նուբար Բերբերյանի մրցանակաը տրվում է հայկական ծագում ունեցող ուսանողներին, որոնք մասնագիտանում են միջազգային իրավունքի կամ քաղաքագիտության մեջ:

Մրցանակաբաշխությունը սահմանվել է մտավորականի կտակի համաձայն, իսկ Բերբերյանը կյանքից հեռացել է 2016 թ. նոյեմբերի 23-ին 94 տարեկան հասակում:

 

Մրցանակաբաշխությանը մասնակցելու պահանջներն են՝

 

1) Կարող են մասնակցել ուսումնական հաստատությունների՝ հայկական ծագում ունեցող ուսանողները, որոնք գլխավորապես մասնագիտացած են կա՛մ միջազգային իրավունքի, կա՛մ քաղաքագիտության մեջ:

2) Դիմորդը պետք է ամբողջական դրույքով ներգրավված լինի ողջ աշխարհի  հավատարմագրված քոլեջների կամ համալսարանների բակալավրիատի կամ ասպիրանտուրայի ծրագրերում:

3) Դիմորդը պետք է ներկայացնի ողջ տեղեկատվությունը, որը սահմանված է դիմումի ձևում:

4) Դիմորդը պետք է ներկայացնի քոլեջի գրագրի պատճենը:

5) Դիմորդը պետք է ներկայացնի դիմանկար:

6) Դիմումը հնարավոր է ներկայացվել Tcadirector@Aol.com էլեկտրոնային փոստին գրված նամակի միջոցով:

7) Դիմորդները պետք է դիմումները ներկայացնեն էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով Tcadirector@Aol.com հասցեով, իսկ թղթային կրիչներով դիմումները հնարավոր է ուղարկել ստորև ներկայացված հասցեով`

 

Tekeyan Cultural Association

Dr. Nubar Berberian Trust Fund

755 Mount Auburn Street

Watertown, MA 02472

USA

Նախընտրելի է  էլեկտրոնային փոստով ուղարկված նամակը:

8) Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2019 թվականի սեպտեմբերի  15-ն է:

9) Հիմնադրամի ադմինիստրատորները և կառավարիչները 2019 թ. հոկտեմբերին կքվեարկեն որակավորված հաղթողների օգտին՝ հաշվի առնելով յուրաքանչյուր դիմումատուի ներկայացրած դիմումը:

10) Հաղթողը կամ հաղթողները կստանան իրենց մրցանակները 2019 թ. նոյեմբերին:

11) Հաղթողները իրավասու չեն կրկին դիմել մրցանակի համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ