Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Թերեզա Մեյի շուրջ կրքերը մոտենում են հանգուցալուծմա՞ն

tereza-meyi-sourj-krqere-motenoum-en-hangoucaloucman

 Այսօր առավոտվանից միջազգային լրատվամիջոցները փոքր- ինչ հակասական տեղեկություններ են հաղորդում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետագա ճակատագրի վերաբերյալ: Վաղ առավոտյան  ռուսական «Эхо Москвы» ռադիոկայանը, հղում կատարելով  The Times պարբերականի վրա, տեղեկատվություն տարածեց, որ տիկին Մեյը, հնարավոր է՝ այսօր հրաժարական տա: Ենթադրաբար, դա տեղի կունենա խորհրդարանական «1922 Committee»-ի ղեկավար, կոնսերվատոր Գրեմ Բրեդիի հետ հանդիպումից հետո: Պատճառը ոչ մեկի համար գաղտնիք չէ, նույնիսկ Մեյի կառավարության անդամները չեն ընդունում նրա դիրքորոշումը՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ: 

 BBC и Daily Telegraph գործակալություններն էլ հիշեցնում են, որ վարչապետի կողմնակիցներից շատերը նրանից երես թեքեցին այն բանից հետո, երբ նա, առանց խորհրդակցելու իր նախարարների հետ, պատգամավորներին խոստացավ ևս մեկ անգամ ռեֆերենդում անցկացնել Brexit-ի հետ կապված:

  Ժամեր անց արդեն Reuters գործակալությունը փոխանցեց, որ Թերեզա Մեյը որոշում է կայացրել միաժամանակ լքել իշխող Կոնսերվատիվ կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոնները սույն թվականի հունիսի 7-ին: Լրագրողների ներկայությամբ վարչապետը հայտարարել է. «Ես հասկացա, որ դա են պահանջում պետության շահերը»: Ելույթի վերջում Մեյը հուզվել է և լաց եղել:

Փաստորեն, բարձր մակարդակով վերջին պաշտոնական հանդիպումը Մեծ Բրիտանրայի վարչապետը անց է կացնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը մառախլապատ Ալբիոն է այցելելու հունիսի սկզբին: Հետաքրքիր է նաև, որ արդեն իսկ իրենց վարչապետական նկրտումների մասին ակնարկել են Մեյի կուսակիցներ, նախկին արտգործնախարար Բորիս Ջոնսոնը և Համայնքների պալատի ղեկավարի պաշտոնից օրերս հրաժարական տված Անդրեա Լեդսոմը: Խոսակցություններ են գնում նաև Foreign Office -ի ներկայիս ղեկավար Ջերեմի Խանթի և Ներքին գործերի նախարար Սաջիդ Ջավիդի վերաբերյալ:

Այս ամենը վկայում է, որ նոր վարչապետի ընտրության գործընթացը, ամենայն հավանականությամբ, թեժ է լինելու: Բոլոր դեպքերում, ինչպես փորձն է ցույց տալիս, այն կձգվի 5-6 շաբաթ, իսկ մինչ այդ Թերեզա Մեյը կշարունակի պաշտոնավարել՝ արդեն որպես ժամանակավոր պաշտոնակատար:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ