Թեստերի փոփոխությունը պայմանավորված էր մտածող աշակերտներին բացահայտելու նպատակով. նախարար

Անընդհատ խոսվում է, որ ընդունելության քննությունների թեստերը փոխվել են, երեխաների համար առաջադրանքները անծանոթ են եղել, դա ամենևին այդպես չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Ըստ նախարարի՝ առաջադրանքները եղել են նույնը, սակայն որոշ տոկոսով փոխվել է բուն բովանդակությունը: Օրինակ, բեռնատարի փոխարեն գրվել է մարդատար:
«Եթե այս փոփոխության արդյունքում մեր դիմորդը ունենում է խնդիր, ապա դա վեր է հանում անգիրի խնդիրը, որը մենք ունենք, իսկ մեր աշակերտներին սովորեցրել են անգիր անել: Սրա արդյունքում ունեցել ենք կտրված դիմորդների թվի աճ, բայց եթե նախորդ տարի դա 16.5 տոկոս էր, ապա 19.5 տոկոս է: Սա ցույց է տալիս, որ համակարգը ամբողջությամբ հիմնված է եղել անգիրի վրա, և թեստերի փոփոխությունը պայմանավորված էր նրանով, որպեսզի բացահայտենք մտածող աշակերտներին, և լավագույնները կարողանան անցնել բուհեր: Ընդունելության հետ խնդիրներ ունեցող դիմորդներն էլ կարող են մյուս տարի փորձել և ընդունվել բուհեր նոր տրամաբանությամբ: Այս փոփոխությունը ջախջախում է կրկնուսույցների ինստիտուտը, քանի որ եթե կրկնուսույցներն անգիրի էին վարժեցնում, հիմա ստիպված են լինելու լրացուցիչ ջանքեր գործադրել: Իսկ ավելի ճիշտ կլինի, որ մեր աշակերտները հետևեն դպրոցական ծրագրին, քանի որ բոլոր հարցերը եղել են դպրոցական ծրագրից»,- նշեց նախարարը:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ