Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Տեղական ցեմենտ արտադրողին օժանդակող նախագիծը դեռևս չի ծառայում նպատակին. ՏԶՆԿ

am
texakan-cement-artadroxin-ojandakox-naxagice-deres-ci-carayoum-npatakin-tznk

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ.-ի հունվար-հուլիս ամիսներին «ցեմենտ» ապրանքային խմբի (որի մեջ նաև ներառված է կլինկերը) ներմուծման դինամիկային:

Հիշեցնենք, որ 2019թ.-ի փետրվարի 21-ին Կառավարությունը հավանություն էր տվել մի օրենսդրական նախաձեռնության, որով փորձեց պաշտպանել տեղական ցեմենտ արտադրողներին: Օրինագիծն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց հետևյալ կերպ՝ մեկ տոննա ցեմենտի ներմուծման դիմաց պետք է վճարվեր 22,000 ՀՀ դրամ պետական տուրք: Արդեն 2-րդ ընթերցմամբ ներկրվող ցեմենտի վրա սահմանվող պետական տուրքի սահմանաչափ ընդունվեց  14,000 ՀՀ դրամը:  Նշենք, որ օրինագիծը ժամանակավոր բնույթ է կրելու և գործելու է մինչև 2020թ.-ի ապրիլը, եթե այն չերկարացվի:

Հասկանանք, թե այս քայլերը ինչպիսի ազդեցություն են ունեցել ցեմենտի ներմուծման ծավալների վրա 2019թ.-ի առաջին 7 ամիսների ընթացքում: 2019թ. հունվար-հուլիս ամիսներին ՀՀ ներմուծման ծավալները գերազանցել են 2018թ.-ի նույն ժամանակահատվածի ծավալին 3.8 անգամ` կազմելով 23.4 մլն ԱՄՆ դոլար: Ուշագրավ է նշել, որ նշված ժամանակահատվածում ցեմենտի ներկրման ծավալների կրճատման փոխարեն (քանի որ օրինագծի ընդունման արդյունքում պետքտուրքի կիրառման պատճառով ներմուծվող ցեմենտի գինը բարձրանում էր) ցեմենտի ներկրման կտրուկ աճ է արձանագրվել, որոշակի աճ է արձանագրվել նաև կլինկերի ներմուծման դեպքում:  

Ներմուծման ամենամեծ ծավալները գրանցվել են 2019թ.-ի մարտ-մայիս ամիսներին` գերազանցելով նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի ցուցանիշը 6.7 անգամ այն ժամանակահատվածում, երբ կառավարությունն արդեն հավանության էր արժանացրել վերը նշված օրինագիծը և դեռ ԱԺ-ն ամբողջությամբ չէր ընդունել տվյալ նախագիծը: Այսինքն կառուցապատողները մինչ օրենքի ընդունումն այնքան ներկրեցին անհրաժեշտ քանակի ցեմենտ, որ բավարարեր այդ մեկ տարվա համար: Այսինքն, 2019թ.-ի առաջին 7 ամսվա ներմուծումը կազմել է ամբողջ 2018թ.-ի ծավալի շուրջ 96%՝ կազմելով 173.8 հազար տոննա: ՀՀ-ում նույն ժամանակահատվածում արտադրվել է 301.5 հազար տոննա, որը 2018թ.-ի նույն ամիսների ծավալից ավել է ընդամենը 0.6%-ով:  Այսպիսով`

  1. Ներմուծողները 3 ամիս ժամանակ են ունեցել ներմուծելու բավականին քանակությամբ ցեմենտ` նախքան պետական տուրքի ուժի մեջ մտնելը,  որպեսզի նախապես կնքված պայմանագրերը չվերանայեն և գնի բարձրացում չարձանագրվի,
  2. օրինագծի ժամկետը երկարաձգելու պարագայում, սակայն, ազդեցությունն արդեն  շոշափելի կլինի ու թանկացումների կհանգեցնի, քանի որ կառուցապատողները կսպառեն մինչ այն ներկրած հավելյալ ցեմենտի պաշարները,
  3. տեղական արտադրողների մոտ ծավալների էական աճ չի գրանցվել, չնայած օրինագիծը միտված է դրան:
Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ