Տեղեկություն չունեմ, որ գազի գինը պետք է թանկանա.Փաշինյան

am
texekoutyoun-counem--or-gazi-gine-petq-e-tankanapasinyan

«Ես այդպիսի տեղեկություն չունեմ, որ պետք է թանկանա։ Մենք պայմանավորվել ենք, որ պետք է այդ հարցը քննարկենք»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով գազի գնի հավանական թանկացման մասին հարցին:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ինքը հույս ունի, որ բանակցությունները հաջող կնթանան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին ավարտվում է Հայաստանի կառավարության և Գազպրոմ ընկերության միջև կնքված պայմանագիրը և առաջիկայում Հայաստանը գազ ձեռք պետք է բերի նոր պայմանագրով նախատեսված գնով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ