Տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը

am
texi-e-ounecel-komitasi-cnndyan-150-amyake-nsox-hobelyanakan-hancnajoxovi-niste

Մարտի 12-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Կոմիտասի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը` հանձնաժողովի նախագահ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել են Կոմիտասի ծննդյան 150-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Ներկայացվել և քննարկվել են միջոցառումներին վերաբերող մի շարք ծրագրային և կազմակերպչական հարցեր: Նախատեսվում են լայնամասշտաբ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են Հայաստանում և սփյուռքյան համայնքներում Կոմիտաս վարդապետի ստեղծագործական հարուստ ժառանգության ներկայացմանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ