Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Տեղի կունենա «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնի ցուցահանդեսը

am
texi-kounena-javaxq-gouyneri-asxarh-plener-paratoni-coucahandese

Վաղը տեղի կունենա «Ջավախք` գույների աշխարհ» պլեներ-փառատոնի ցուցահանդեսը։ Ջավախքին աջակցություն հիմնադրամից տեղեկացնում են, որ մինչ այդ երիտասարդ նկարիչներից կազմված խմբերը իրենց ղեկավարների՝ արդեն փորձառու և հայտնի նկարիչների հետ օգոստոսի 8-ին և 9-ին այցելել են Աբու լեռ, Տաշվանքա սար, Թումասի կամուրջ, Սբ. Նշան եկեղեցի, Դամալա, Ախալքալաքի բերդ, Փարվանա և Թմբկա բերդ ու կտավին փոխանցել ջավախքյան այդ յուրօրինակ վայրերի գեղեցկությունը։

Առջևում սպասվում է բացօթյա նկարչության ևս մեկ օր, որի ընթացքում կամփոփվեն նաև պլեներ-մրցույթի արդյունքները, որին մասնակցել են 16-30 տարեկան երիտասարդ նկարիչներ Հայաստանից և Վրաստանից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ