Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Տեղի ունեցավ Իմունոգենետիկայի Եվրոպական ֆեդերացիայի 8-րդ տարածաշրջանի Բալկանյան որակի վերահսկման տարեկան գիտաժողովը

am
texi-ounecav-imounogenetikayi-evropakan-federaciayi-8-rd-taracasrjani-balkanyan-oraki-verahskman-tarekan-gitajoxove

Հոկտեմբերի 25-27 Երևանում տեղի ունեցավ Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի 8-րդ Տարածաշրջանի Բալկանյան Որակի Վերահսկման  Տարեկան գիտաժողովը(European Federation of Immunogenetics Region 8 and Balkan EPT):

Դեռ 2019-ի հունվարին մեկնարկել էին  ՈՍԴՀՌ-ի 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները և այս գիտաժողովը ևս ամփոփում էր հիմնադրամի 20ամյա գործունեությունը:Գիտաժողովը  հատկանշական էր նաև նրանով , որ այն ամփոփում էր նաև ԵՖԻ 8րդ տարածաշրջանի Բալկանյան HLA տիպավորման որակի վերահսկման 2019 թվականի արդյունքները:

ժողովին մասնակցում էին շուրջ 150 մասնակիցներ Եվրոպայից և տարածաշրջանի այլ երկրներից: HLA տիպավորման, Ցողունային բջիջների և սոլիդ օրգանների փոխպատվաստման ասպարեզում իրենց հարուստ փորձով և գիտելիքներով կիսվեցին համաշխարհային ճանաչում ունեցեղ մասնագետներ:Ծրագիրը կազմելիս հաշվի էր առնված երկրում տեղի ունեցած և սպասվող փոփոխությունները փոխպատվաստման ասպարեզում, ինչպես նաև տարածաշրջանի երկրներին հուզող խնդիրները: Այն հետքրքիր էր և՛ սկսնակների և ՛բնագավառի մասնագետների համար, որոնք հնարավորութուն ունեցան առանց կտրվելու ուսումից կամ աշխատանքից հարուստ գիտելիքներ ձեռք բերել և քննարկել իրենց հուզող հարցերը ոլորտի ամենաառաջատար մասնագետների հետ: Իր գործունեության 20 տարիների ընթացքում ՈԴՀՌ-ը միշտ եղել է միջազգային չափանիշների համապատասխանության կրողն ու ջատագովը մեր երկրում՝ կազմակերպելով բազմաթիվ միջազգային գիտաժողովներ: Լաբորատորիայի որակի հիմնական ցուցանիշը ոչ միայն  թանկարժեք սարքավորումների առկայությունն  է, այլ  նրա հաջող մասնակցությունն է Որակի ստուգման  ծրարգրերին, որի ժամանակ բոլոր տվյալները համեմատվում են ռեֆերենտ լաբորատորիայի տվյալների հետ:Ռեեստրի լաբորատորիան մշտապես մասնակցում է որակի վերահսկման Եվրոպական և Ամերիկյան տարեկան ստուգումներին, որը հնարավորութուն է տալիս ստանալ տարեկան Եվրոպական հավատարմագիրը և համաքայլ ընթանալ աշխարհի նմանատիպ այլ լաբորատորիաների հետ:Այս առումով նաև շատ արդիական էին որակի ստուգման և միջազգային չափանիշները ներկայացնող ելույթները, քանզի լաբորատոր ծառայությունների Որակի ստուգման գործընթացը այսօր Հայաստանում գտնվում է կայացման փուլում:

Փոխպատվաստման, ինչպես նաև դրա հետ կապված լաբորատոր հետազոտությունների ոլորտը փոփոխվում գլխապտույտ արագությամբ և համաքայլ ընթանալ և կատարելագործվել օգնում են այսպիսի միջազգային գիտաժողովները: Վստահ ենք , որ ժողովի ընթացքում փեռք բերված գիտելիքները և համագործակցության նոր կամուրջները լավագույնս կծառայեն բժշկության այս խիստ կարևոր և դժվարին ոլորտի զարգացմանը Հայաստանում:

 

 

Ժողովին իրենց մասնակցության և ելույթի հայտն են ներկայացրել իմունոգենետիկայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից և ԱՄՆ-ից, EFI նախագահն ու մոտ 80 մասնակիցներ եվրոպական և տարածաշրջանային այլ երկրներից:

 

Քննարկվեցին HLA անտիգեների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների/օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները:

 

           Գիտաժողովի պաշտոնական բացումը եղավ Մարիոթ Արմենիա հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում հոկտեմբերի 26-ին ժամը 9-ին:

 

 

 

 

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ