Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Տեխնոլոգիապես հագեցած շենքային համալիր՝ ՏՏ ոլորտի 2600 աշխատատեղի համար

am
texnologiapes-hagecac-senqayin-hamalir-tt-olorti-2600-asxatatexi-hamar

Պետություն-համայնք-մասնավոր համագործակցությամբ նախատեսվում է Երևանի Ծիծեռնակաբերդի 33 հասցեի և դրան հարակից հողամասերում կառուցել Building Owners and Managers Association` BOMA (Շինության սեփականատերերի և կառավարիչների ասոցիացիա) ստանդարտի A-class շենք և ենթակառուցվածք: Գործադիրը հավանություն է տվել Արմեն Տեր-Տաճատյանի ներկայացրած ներդրումային ծրագրին և համաձայնություն է տրվել հողամասը վերջինիս ուղղակի վաճառքով օտարելուն: Ներդրումային ծրագրով նախատեսվում է առնվազն 130 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում, որի հաշվին շինարարության թույլտվության տրամադրման պահից 48-54 ամսվա ընթացքում կկառուցվի միջազգային չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական հագեցվածության շենքային համալիր՝ ՏՏ ոլորտի 2600 աշխատատեղի համար: Ծրագրի իրականացման նախապատրաստական փուլում ստեղծվելու է 20 աշխատատեղ, շինարարության իրականացման փուլում՝ 400 աշխատատեղ, իսկ գործարկումից հետո՝ 300 աշխատատեղ:

Գործադիրը բավարարել «Ավալանժ» ՍՊՒ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցների կառուցման համար (Արագածոտնի մարզ)։ Նախատեսվում է իրականացնել 1,760,000,000 ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայում առկա է 21 աշխատատեղմ կստեղծվի ևս 60 նոր աշխատատեղ՝ 120,000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 780 մլն ՀՀ դրամ, որից 155 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 625 մլն ՀՀ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 1,220,510,000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 61,025,500 ՀՀ դրամ:

Կառավարության մեկ այլ որոշմամբ «Գրանտ» ՍՊԸ-ին տրվել է ներդրումային ծրագրի շրջանակում ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու թույլտվություն: Ընկերությունը նախատեսում է մեծացնել արտադրական կարողությունները և վերազինել արդեն իսկ գործող ավտոմեքենայի՝ բնական գազի CNG-1 տիպի բարձր ճնշման բալոնների և տարողությունների արտադրությունը։ «Գրանտ» ՍՊԸ-ն նախատեսում է կատարել ընդհանուր շուրջ 26,7 մլրդ դրամի չափով ներդրում՝ բարձրորակ հումք և այլ ապրանքներ ձեռք բերելու համար։ Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 190 նոր աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Գործադիրը բավարարել է նաև ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու համար «Մոեֆֆ գրուպ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը: 2016 թ. հիմնադրված ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում ընդլայնել AISI 304 տեսակի չժանգոտվող մետաղից հակավանդալային ապրանքների արտադրությունը՝ կատարելով ընդհանուր շուրջ 14,7 մլրդ դրամի չափով ներդրում, որից ցանկով ներկրվող հումքի, նյութերի և ապրանքների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 14,5 մլրդ դրամ: Արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 100 նոր աշխատատեղ` 130 հազար դրամ միջին աշխատավարձով:

Կառավարությունը փոփոխություն և լրացում է կատարել նաև նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով «Յունիվերսալ քլոզրա» ՍՊԸ-ին տրվել է մաքսատուրքից ազատելու արտոնություն: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել հումքի լրացուցիչ խմբաքանակ` առաջիկա արտադրական պրոցեսի բնականոն ընթացքը չխաթարելու համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ