Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Փարիզում տեղի կունենա ՀԲԸՄ 90-րդ Գլխավոր ասամբլեան

am en es
the-agbu-90th-general-assembly-will-take-place-in-paris

Հայկական բարեգործական ընդհանուր միության 90-րդ Գլխավոր ասամբլեան տեղի կունենա Փարիզում, փետրվարի 9-ին: Գլխավոր ասամբլեայի հետ համատեղ ՀԲՄԸ Կենտրոնական վարչությունը նախատեսում է երկօրյա հանդիպումներ ՀԲԸՄ հանձնաժողովների և ճյուղերի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումները կներառեն սեմինարներ, ինչպես նաև հանրային ֆորումներ:

Ստորև ներկայացնում ենք 90-րդ Ընդհանուր ժողովի օրակարգը.

1. Միության 2016 և 2017 տարեշրջանների ընդհանուր գործունեության տեղեկագրերի նկատառում և վավերացում:

2. Միության 2016 և 2017 տարեշրջանների հաշիվների տեղեկագրերի նկատառում և վավերացում:

3. Կենտրոնական Վարչական ժողովի անդամների ընտրություն:

4. Հաշվեքննիչ հանձնախմբի անդամի ընտրություն:

5. Վերոնշյալ օրակարգերին առնչվող հարցերի քննարկում, ժողովի աշխատանքների ընթացքում արծարծված կամ ըստ ծրագիր կանոնագրի՝ ժողովում ներկայացված հարցերի, ներառյալ ծրագիր կանոնագրի բարեփոխումների քննարկում:

6. Ընդհանուր ժողովի հանձնարարությունների և բանաձևերի քննարկում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ