Հայաստանը ճանաչվել է «The Economist» պարբերականի «տարվա երկիրը»

am en es ru
the-economists-country-of-the-year-2018-which-country-improved-the-most-in-the-past-year

Հեղինակավոր The Economist պարբերականը ամփոփել է տարին՝ ներկայացնելով անցնող 2018-ի ընթացքում աճ գրանցած երկրների ցանկը:

Պարբերականը ներկայացնում է 3 երկրներ, որտեղ բարելավման ցուցանիշ է գրանցվեն՝ դրանցում առանձնահատում տեղ հատկացնելով Հայաստանի Հանրապետությանը: Զարգացում ապրած երկրները , ըստ ըստ The Economist-ի վերլուծաբանների, Մալազիան, Եթոպիան և Հայաստանն են:

«Նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց իրեն գործադիր մարմնում՝ դառնալով վարչապետ: Փողոցները լցվեցին բողոքող քաղաքացիներով: Խարիզմատիկ եւ մորուքավոր նախկին լրագրող եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեղափոխության ալիքի վրա օրինական եւ պատշաճ կերպով իշխանության եկավ: Նրա ղեկավարած նոր դաշինքը տեղի ունեցած ընտրություններում հաղթեց՝ հավաքելով ձայների 70% -ը: Պուտինյան իշխանությունը հեռացվեց, եւ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց: Ռուսաստանին միջամտելու որեւէ պատճառ չտրվեց:

Սակայն մի զգուշացում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային վեճը չի լուծվել եւ կարող է նորից բռնկվել:

Այնուամենայնիվ, անհանգիստ տարածաշրջանում գտնվող հինավուրց եւ հաճախ խաբված ազգը ժողովրդավարության եւ նորացման հնարավորություն ունի: Այդ իսկ պատճառով Հայաստանը մեր այս տարվա հաղթող երկիրն է»,- գրում է պարբերականը եւ հավելում՝ «Shnorhavorum yem!»

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ