Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին

am
tigran-avinyann-endounel-e-rouminiayi-noransanak-despanin

Օգոստոսի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Ըստ աղբյուրի, փոխվարչապետը շնորհավորել է վերջինիս առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռումինիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կորնել Իոնեսկուն նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման համար։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը: Միաժամանակ նշվել է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել այն իրացնելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Կողմերը առանձին անդրադարձ են կատարել համեմատաբար վերջերս բացված Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթին, որը մեծ դեր կարող է խաղալ գործարար կապերի և զբոսաշրջության ակտիվացման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են Ռումինիայի հայ համայնքի ունեցած դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ