Տիգրան Հեքեքյանը պատմամշակութային պատի փլուզման համար մեղադրում է պատկան մարմիններին ու դիմելու է դատարան

am
tigran-heqeqyane-patmamsakoutayin-pati-plouzman-hamar-mexadroum-e-patkan-marminnerin-ou-dimelou-e-dataran

Ինչպես հայտնել ենք երեկ երեկոյան փլուզվել է Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը:

Այս շենքում գործում է «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիան:

Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը կատարավածից խիստ վրդովված է, կարծում է, որ սա հետևանք է պատկան մարմինների կողմից ոչ պատշաճ աշխատանքի։ Տիգրան Հեքեքյանը լրագրողներին տեղեկացրել է, որ պատրաստվում է դիմել դատարան:

«Դեպքը տեղի է ունեցել գիշերը և բացի պահակից այլ մարդ ներսում չի եղել, ով էլ եղել է, բարեբախտաբար, հասցրել է արագ դուրս գալ շենքից»,- ասաց նա:

Հեքեքյանը տեղեկացրել է, որ 2018-ի նոյեմբերի 27-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի շենք: Դրանից հետո քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը և Մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանն ու Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը լուծում են առաջարկել:

«Այն պատը, որ այժմ փլուզվել է, ամրացնելու համար Էլոյանը շատ լավ լուծում առաջարկեց և մենք համաձայնության եկանք: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ինձ ասաց, որ երեք օրում հնարավոր է այդ պատն ամրացնել»,- ասել է Հեքեքյանը:

Նրա խոսքով՝ և՛ ոստիկանությունը, և՛ ԱԱԾ-ն տեղյակ են դեպքի մասին:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ