Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Տիգրան Մանսուրյանի, Քիմ Քաշքաշյանի և Ռոբին Շուլկովսկիի կատարումները՝ մեկ բեմում (լուսանկարներ)

tigran-mansouryani--qim-qasqasyani-e-robin-soulkovski-kataroumnere-mek-bemoum-lousankarner

Աշունը երևանյան մշակութային կյանքին շարունակում է նոր շունչ տալ: Այս անգամ Տիգրան Մանսուրյանը, Քիմ Քաշքաշյանը և Ռոբին Շուլկովսկին «Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյանի համերգասրահում հայ հանդիսատեսին հիացրեցին իրենց բացառիկ համերգով:

Երաժիշտները ներկայացրեցին Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործություններն ալտի, հարվածային գործիքների և դաշնամուրի համար: Հնչեցին Կոմիտասի «Օրոր», «Հով արեք», «Չինար ես», «Պար», «Կռունկ», «Քելեր, ցոլեր», «Գարուն ա», «Հոյ,  Նազան», Տիգրան Մանսուրյանի «Խաչելություն», «Տիրոջ հուղարկավորությունը», «Հարություն», «Դավիթ մարգարե», «Իմ հոգվույս հոգի», «Ես այն հավերուն էի», «Երբ ես ի յաշխարհս եկի», «Երգ և քանդակ» ստեղծագործությունները:

Ստեղծագործությունները հրաշալի էին, ինչպես նաև կատարումները, որոնք արժանացան հանդիսատեսի չդադարող ծափահարություններին: Նրանք բեմում անկեղծ էին, բնական և իրենց ամբողջ էներգիան ու էմոցիաները փոխանցեցին հանդիսատեսին: Ամեն բան, սակայն, համերգով չավարտվեց: Մինչ երաժիշտները կլքեին բեմը, երկրպագուներն արդեն ետնաբեմում էին՝ սիրելի արտիստների հետ նկարվելու և նրանց մոտիկից տեսնելու համար: Երաժշտության Հայաստանի դեսպանները դեռ վաղուց են գրավել հանդիսատեսին ու իրենց երաժշտության տրամադրությամբ վարակել բոլորին:

Երաժիշտների ստեղծագործական կյանքի մասին՝ այստեղ:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ