Տիգրան Խաչատրյանը մասնակցել է «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին

am
tigran-xacatryane-masnakcel-e-mec-ardyounaberakan-sabat-mijazgayin-coucahandesin

ՀՀ  էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մասնակցել է հոկտեմբերի  8-ից 9-ը Կահիրեի միջազգային ցուցահանդեսային սրահում կայացած «Մեծ արդյունաբերական շաբաթ» միջազգային ցուցահանդեսին և Աֆրիկյան տնտեսական համաժողովին։ Ցուցահանդեսին մասնակցել են ավելի քան 100 ընկերություններ 15 երկրներից։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսի շրջանակում կայացել է նաև ԵԱՏՄ արդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրին առնչվող հարցեր։ Կարևորվել է ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների՝ Եգիպտոսից աֆրիկյան այլ երկրեր արտահանման մեծ հնարավորությունը։

Լրահոս

Նմանատիպ նորություններ