«1915-ին թուրքական կառավարությունը սկսեց և դաժանորեն ավարտին հասցրեց տեղահանությամբ ուղեկցվող լայնամասշտաբ կոտորածն` ընդդեմ հայերի… Ամբողջական թաղամասեր են ջնջվել… Կասկած չկա, որ այս հանցագործությունը նախագծվել և իրականացվել է քաղաքական պատճառներով»

Ուինսթոն Չերչիլ

Տիգրան Խզմալյանը դարձյալ խոսեց իր սիրած թեմայից՝  ռուսական օկուպացիայից ու 102-րդ ռազմաբազան հանելուց

es am
tigran-xzmalyane-darcyal-xosec-ir-sirac-temayic-rousakan-okoupaciayic-ou-102-rd-razmabazan-hanelouc

«Հեղափոխությունը տնտեսական քաղաքական, մշակութային քաղաքակրթական համակարգի փոփոխություն է, բայց մեզանում նման բան տեղի չի ունեցել եվ դա է ամենամեծ խնդիրը»,- այս մասին ասուլիսում ասաց Հայաստանի եվրոպական կուսակցության համանախագահ Տիգրան Խզմալյանը:

«Բոլոր հեղափոխությունները բերում են փոփոխության նախ եվ առաջ հասարակական սպասելիքների առումով ու այդ գլխավոր պատասխանը, որին սպասում է հասարակությունը՝ արդարության զգացումն է: Զգո՞ւմ են մարդիկ, որ անարդարությունը, որի դեմ փորձում են ընդվզել՝ վերացել է: Ես չեմ հավակնում հարցին պատասխան տալ միայնակ, սակայն խնդիրը այստեղ է: Ինչպիսին հեղափոխությունն է, այդպիսին է արդարադատությունը»,- եզրահանգեց Խզմալյանը:

Նախկին ռեժիսյորը արագ անցում կատարեց իր սիրած թեմային՝ խոսելով այն մասին, թե Հայաստանը օկուպացված է Ռուսաստանից ու ռուսական ռազմաբազան պետք է հանել:

«Մեր երկիրը չունի ներքին քաղաքակնություն, մեր ներքինը արտաքին քաղաքականության շարունակությունն է: Քանի դեռ Հայաստանն օկուպացված, զավթցված է, քանի դեռ մնում է ռուսական գուբերնիա, հնարվոր չէ խոսել լուրջ փոփոխությունների մասին: Մեր սահմանները օտարներ են պահում, մեր տնտեսությունը ճնշող մեծամասնությամբ պատկանում է մեզ գաղութացնող ՌԴ-ի կորպորացիաներին, մեր վարչապետին եվ ԱԱԾ տնօրենին գաղտնալսում են, այս ամենը ծաղրանկարի է նման, երբ մենք չենք կարող օտար հատուկ ծառայություններից պաշտպանել մեր հատուկ ծառայությունները, ապա հարց է առաաջնում՝ որքանո՞վ ենք կարողանալու պաշտպանել մեր քաղաքացուն»,- նշեց Խզմալյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ