Հովհաննես Թումանյան - Նրան

Ես ուզում եմ, որ ինձ նման
Էլ չըսիրեր մեկը քեզ,
Բայց ասեին միաբերան,
Թե դու, իրավ, հրեշտակ ես։

Կարդալ Ամբողջը

Եթե կառավարության ծրագիրը չփոխվի՝ չեն կարող կողմ քվեարկել. Գագիկ Ծառուկյան

tntesakan-hexapoxoutyan-cragir-ce--goumari-axbyournern-ou-mexanizmnere-bacakayoum-en-gagik-caroukyan

«Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն, իսկ կառավարության ներկայացրած ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ»: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` նշելով, որ եթե ծրագիրը չփոխվի, իրենք չեն կարող կողմ քվեարկել:

«Շատ գեղեցիկ գրված ծրագիր է` կամեցողություններով ու ցանկություններով: Չեմ թաքցնում` կա երկու-երեք դրույթ, որոնց իրականացման դեպքում ժողովուրդն իր կյանքում դրական փոփոխություններ կզգա: Բայց այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չէ, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող։ Տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրներ, ժամկետներ, մեխանիզմներ, որոնք այստեղ բացակայում են»,- ասաց նա:

Ըստ Ծառուկյանի` հենց այնպես ներդրում չի կարող գալ երկիր։ «Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, ներդրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է օրենքներ, պայմաններ փոխվի։ Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն ի՞նչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում, մերը պետք է ավելի լավ լինի։ Եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ դուխ և կամք, ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուրը, ժամկետները և մեխանիզմը», – հայտարարեց նա։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ