Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Տնտեսական հեղափոխությունը կիրականացնենք քաղաքական հեղափոխության գործիքակազմերով. Նիկոլ Փաշինյան

am
tntesakan-hexapoxoutyoune-kirakanacnenqqaxaqakan-hexapoxoutyan-gorciqakazmerovnikol-pasinyan

«Ինչպե՞ս ենք մենք պատրաստվում իրականացնել տնտեսական հեղափոխությունը»,- այսօր Ազգային ժողովում Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հարց հնչեցրեց ա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տվեց պատասխանը, ասելով, որ այն շարադրված է Կառավարության ծրագրում:

«Այս հարցի պատասխանը տրված է կառավարության քննարկվող ծրագրում, որի ամենավերջին պարբերության մեջ ասվում է, որ կառավարության ծարգրի գաղափարական հենքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է: «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի գաղափարական հենքն իր հերթին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագիրն է: Սա ասում եմ արձանագրելու համար, որ տնտեսական հեղափոխությունը պատրաստվում ենք իրականացնել այն նույն գործիքակազմով, ինչով հնարավոր դարձավ իրականացնել քաղաքական հեղափոխությունը»

Փաշինյանը նաև թվարկեց այն գործիքակազմերը, որոնք իր թիմն օգտագործեց քաղաքական հեղափոխություն իրականացնելու համար, ու հավելեց. «Մենք կարողացանք հեղափոխությունը կազմակերպել ընդամենը մեր մտքի գործադրմամբ՝ օգտագործելով մեր ձեռքի տակ եղած ժամանակակից տեխնոլոգիաները և հեղափոխական նոր տեխնոլոգիաներ մտածել և ստեղծել»:

Նա նկատեց, թե 2018թ. գարնանը հեղափոխությունը հնարավոր դարձավ միայն ու միայն այն բանի շնորհիվ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փոխեց իր քաղաքական վարքագիծը, իսկ իրենց թիմն ընդամենը քաջալերեց այդ վարքագիծը փոխելու ճանապարհին և հնարավորություն ստեղծեց այդ փոխված վարքագիծն արդյունավետ կիրառելու համար:

«Տնտեսական հեղափոխությունը, հետևապես, իրական կդառնա ու կհաղթի միայն այն ժամանակ, երբ ՀՀ քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը և հետևաբար, մեր կառավարությունն իր անելիքը տեսնում է ՀՀ տնտեսական վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու և այդ փոփոխված վարքագծի իրացման իրական հնարավորություն ստեղծելու մեջ: Կրկնում եմ, տնտեսական հեղափոխությունն իրականա կդառնա ու կհաղթի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացին փոխի իր տնտեսական վարքագիծը և, հետևաբար, մեր կառավարությունն իր անելիքը տեսնում է ՀՀ քաղաքացու տնտեսական վարքագծի փոփոխությունը քաջալերելու, խթանելու և այդ փոփոխված վարքագծի իրացման իրական հնարավորություններ ստեղծելու մեջ»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ