Տոկաևը ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը

am en ru
tokaev-vstupil-v-doljnosty-prezidenta-kazaxstana

Ղազախստանի նախագահական ընտրություններում հաղթած Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երդվել է հանրապետության ժողովրդին և ստանձնել պետության ղեկավարի պաշտոնը:

«Երդվում եմ հավատարմորեն ծառայել Ղազախստանի ժողովրդին, խստորեն հետեւել սահմանադրությանն ու Ղազախստանի օրենքներին, բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված Ղազախստանի նախագահի բարձր պարտականությունները»,- ասել է նա այսօր հանդիսավոր արարողության ժամանակ:

Ղազախստանում հունիսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններին ընտրողների ձայների 70,96 տոկոսով հաղթել է Տոկաևը, որին առաջադրել էր առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի գլխավորած Nur Otan կուսակցությունը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ