Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Տոկիո-2020-ի մարաթոնն ու մարզական քայլքի մրցումները կարող են անցկացվել Սոպորոյում

am
tokio-2020-i-maratonn-ou-marzakan-qaylqi-mrcoumnere-karox-en-anckacvel-soporoyoum

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ ծրագրում է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի մարաթոնյան վազքի և մարզական քայլքի մրցումները տեղափոխել Սապորո, որը 1972 թվականին հյուըընկալել է ձմեռային Օլիմպիական խաղերը: Մրցավայրի փոփոխությունը կնշանակի զգալիորեն իջեցնել ջերմաստիճանը մարզիկների համար: Սապորոյում ջերմաստիճանը 5-6 աստիճանով ցածր է, քան Տոկիոյում: 

Ավելի վաղ Տոկիո-2020-ի կազմակերպիչները մի շարք այլ միջոցներ են ձեռնարկել տապի դեմ, օրինակ` 5,000 մետր և ավելի մեծ տարածության մրցավազքը կանցկացվի երեկոյան, իսկ մարաթոնն ու մարզական քայքը կմեկնարկի վաղ առավոտյան:

«Մարզիկների առողջությունը մեզ համար առաջնային կարևորություն ունի: Օլիմպիական խաղերն այն հարթակն է, որտեղ մարզիկները կարող են հայտնվել կյանքում մեկ անգամ, և մենք պետք է պայմաններ ստեղծենք, որպեսզի նրանք կարողանան լավագույնս հանդես գալ»,- ասել է ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ