Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Տոկիո-2020-ի մասնակիցներին սպասում են արկղից պատրաստված մահճակալներ

am en ru
tokio-2020-i-masnakicnerin-spasoum-en-arkxic-patrastvac-mahjakalner

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները շարունակում է շրջակա միջավայրը պահպանելուն նպաստող ծրագիրը: Օլիմպիական ավանի բոլոր մահճակալները և անկողնային պարագաները կպատրաստվեն վերամշակված հումքից:

Ավանի բոլոր մահճակալները կպատրաստվեն ստվարաթղթե արկղից: Թղթի հումքով պատրաստված հատուկ դիմացկուն նյութը կդիմակայի մինչև 200 կգ ծանրության: Մարզիկները հնարավորություն կունենան նաեւ կառավարել ներքնակի կոշտությունը ոտքերի, գլխի ու մեջքի հատվածում: Մահճակալները կունենան նաև խորացող բարձ: Դա առավելագույն հարմարավետություն կապահովի պարանոցի և գլխի հատվածում՝ անկախ նրանից, թե որ դիրքով է պառկած մարզիկը:

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը կանցկացվեն 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ