Տոկիո-2020-ի մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղները հավաքվել են

am
tokio-2020-i-medalneri-artadroutyan-hamar-anhrajest-metaxnere-havaqvel-en

Տոկիո-2020-ի կազմկոմիտեն հայտարարել է, որ Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի 5000 մեդալների արտադրության համար անհրաժեշտ մետաղների ամբողջ քանակը հավաքվել է:  

Երկու տարվա ընթացքում բջջային հեռախոսներից, համակարգիչներից և այլ տեխնիկաներից արդյունահանվել է 32 կիլոգրամ ոսկի, 3,5 տոննա արծաթ և 23 ցենտներ բրոնզ:

Անհրաժեշտ քանակն ապահովելու համար օգտագործվել է 6 մլն հին էլեկտրոնիկա: Հետաքրքիրն այն է, որ մարզիկներից ինչ-որ մեկը կստանա ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի հեռախոսից ստացված մեդալը: Վերջինս սեփական հեռախոսը նվիրաբերել էր ի նշան բնապահպանական նախաձեռնության աջակցության:

Միջազգային օլիմպիական կոմիտեի պահանջների համաձայն՝ ամենաբարձր պարգևը պետք է արծաթե հիմք ունենա և պարունակի առնվազն 6 գրամ մաքուր ոսկի:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Տոկիո-2020-ի պատվոհարթակները պատրաստվելու են վերամշակված պլաստիկից: 100 այդպիսի պատվոհարթակի արտադրության համար անհրաժեշտ է 100 տոննա թափոն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ