Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Թումանյան, Կոմիտաս, Կապուտիկյան. խորհուրդ եմ տալիս այս տարի այցելել հոբելյարների թանգարանները. գրականագետ

toumanyan--komitas--kapoutikyan-xorhourd-em-talis-ays-tari-aycelel-hobelyarneri-tangarannere-grakanaget

Թանգարանային գիշերը շատ լավ առիթ է մշակութասեր հանրությանը ծանոթացնելու մեր մեծերին, նրանց կյանքի պատմությանը և հրապուրելու մարդկանց դեպի մշակությաին օջախներ։ Այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ լրատվակնի հետ զրույցում նշեց գրականագետ Ազատ Եղիազարյանը՝ խոսելով թանգարանների միջազգային օրն անցկացվող միջոցառումների մասին։

«Այս տարին հոբելյանական է գրականության բնագավառում. Թումանյան, Շանթ, Օտյան, Կոմիտաս, Կապուտիկյան։ Կարծում եմ, այսօր շատ լավ առիթ է ստեղծվել ժողովրդին մեր դասականներին ևս մեկ անգամ ներկայացնելու համար։ Ինչպես փորձն է ցույց տալիս, թանգարանային գիշերը միշտ բազմամարդ է անցնում, հետևաբար այցելուների պակաս թանգարանները հաստատ չեն ունենա»,- ասաց գրականագետը։

Մեր զրուցակիցը խորհուրդ տվեց այս տարի այցելել հատկապես հոբելայարների թանգարանները. «Երևանում մենք ունենք Թումանյանի թանգարան, Կոմիտասի ինստիտուտ, Սիլվա Կապուտիկյանի թանգարան։ Խորհուրդ կտայի բոլոր այդ թանգարանները գնալ։ Հատկապես Թումանյանի թանգարան այցելողը կշփվի նաև Լևոն Շանթի կենսագրության հետ, որովհետև Շանթը, ինչպես գիտեք, շատ մտերիմ է եղել Թումանյանի հետ։ Սիլվա Կապուտիկյանի թանգարանը ևս լավէ  աշխատում, հետաքրքիր ցուցադրություն ունի։ Հայաստանի տարբեր մասերում էլ մեքն ունեն հայտնի գրողների տուն-թանգարաններ, որտեղ ևս կարելի է  այցելել այս գիշեր»։

Ազատ Եղիազարյանի խոսքով՝ անկախ նրանից, հայաստանյան թանգարանները լա՞վ, թե՞ վատ վիճակում են, ունե՞ն ֆինանսական խնդիրներ, թե՞ ոչ, կարողանում են հաղթահարել դժվարությունները և մշակությաին կայնքի մաս կազմել։ 

«Կրկին պետք է օրինակ բերեմ Թումանյանի թանգարանը։ Այն ոչ միայն ապահովում է իր գոյությունը, այլև նախկին տնօրենուհին ձեռնարկեց Գրականության ինստիտուտի հետ միասին Թումանյանի 10-հատորյակի վերահրատարակությունը, որ շատ մեծ գործ էր։ Արդեն երեք հատոր հարատարակվել է, և մնացած հատորներն էլ առաջիկայում լույս կտեսնեն։ Դա մեծ ներդրում է թումանյանագիտության մեջ, և շատ լավ նվեր ընթերցողների համար. Ես ուզում եմ ասել, որ անկախ նյութական խնդիրներից՝ թանգարաններն իրենց գործն անում են»,- ասաց նա։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ