Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

«Թումանյանը լուսանկարիչ»` ցուցադրություն գրողի թանգարանում

am
toumanyane-lousankaric-coucadroutyoun-groxi-tangaranoum

ին՝ ժամը 12։00-ին, Հովհաննես Թումանյանի թանգարանում տեղի կունենա    «Թումանյանը լուսանկարիչ» ցուցահանդեսի բացման արարողությունը, որտեղ կարող եք տեսնել Թումանյանի՝ իր զավակներին արած լուսանկարների գեղեցիկ հավաքածուն, Հովհ Թումանյանի թագարանի  արխիվում պահվող ապակե նեգատիվների նմուշները, ինչպես նաև բանաստեղծի անձնական հավաքածուում պահվող բացառիկ շքեղ ֆոտոալբոմներ։

 

Ցուցահանդեսի երկրորդ բաժինը «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ նյութեր են Հովհ Թումանյանի ծննդյան 100-ամյակից։

Հայտնի է, որ Թումանյանի նախասիրություններից է եղել լուսանկարչությունը։

 

Տիկնոջ՝ Օլգայի վկայությամբ առաջին լուսանկարչական սարքը /ապարատը/ ձեռք է բերել 1896 թվականին։ Ունեցել է երեք ապարատ, որոնցից ոչ մեկը, ցավոք չի պահպանվել։

Լուսանկարում էր ընտանիքի անդամներին, ընկերներին, բարեկամներին, «Վերնատան» հավաքույթները, գեղեցիկ տեսարաններ, որոնք երևում էին բնակարանի  պատուհանից և պատշգամբից։

Ավագ որդին՝ Մուշեղն էր լուսանկարում էր հայրիկինընկերների հետ։

Լուսանկարչական սարքի հնարավորություններն օգտագործելով՝ Թումանյանն արեց առաջին ինքնանկարը՝ selfie։

 

Միջոցառումը նվիրված է Մեծն լոռեցու մտածողի ծննդյան 150-ամյակին:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ