Թումանյանի հեքիաթների գերմաներեն թարգմանությունը ներկայացվեց ընթերցողներին (տեսանյութ)

toumanyani-heqiatneri-germaneren-targmanoutyoune-nerkayacvec-entercoxnerin-tesanyout

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ լույս է տեսել «Թումանյանի հեքիաթները» գրքի գերմաներեն թարգմանությունը: Ամենայն հայոց բանաստեղծի հեքիաթները գերմաներեն են թարգմանել ՀՀ գրողների միության անդամ, գերմանաբնակ վաստակավոր գրող Ագապի Մկրտչյան և պրոֆեսոր Հելմուտ Մալոնեկ: Գիրքը տպագրվել է Ավստրիայում:

Շնորհանդեսի ժամանակ Հովհ.Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը նկատեց, որ Թումանյանը միշտ գիտակցել է հեքիաթի արժեքը, և ժամանակին համաշխարհային հիքիաթագիտության գանձարանից թարգմանություններ է կատարել, որպեսզի հայ մանուկներին հաղորդակից դարձնի տարբեր ազգերի մշակույթներին: 

«Այսինքն, այսօր, երբ երախտավոր մարդիկ թարգմանում են Թումանյանի հեքիաթները, նրանք կարևորագույն առաքելություն են ստանձնում հայ հեքիաթը հասանելի դարձնելու աշխարհի մանուկներին: Այստեղ մենք երկու կարևոր հարց ենք լուծում. հայկական հեքիաթները ծանոթացնում ենք օտար ընթերցողին, և օտարախոս բալիկներին հնարավորություն ենք տալիս իրենց մանկությունը լցնելու Թումանյանի հեքիաթներով, որոնք, ինչպես մասնագետնեն են փաստում, մեծ ազդեցություն ունեն մանուկների աշխարհայացքի և սյուրռեալիստական մտածողության ձևավորման գործում»,- ասաց Եղիազարյանը: 

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ ընդգծեց, որ հայոց ինքնության ձևավորման ասպարեզը, երևի թե, առանց Թումանյանի հնարավոր չի պատկերացնել. «Թումանյանն ամենահայեցի գրողն է իր մտածողությամբ, իր ստեղծագործությամբ, ապրելաձևով ու գործունեությամբ, և նրա մարդկային կերպարն էլ լավագույնս արտահայտվել է նրա քառյակներում ու հեքիաթներում: Թումանյանը համաշխարահային մարդու կերպարն էր, և բնականաբար մեր ամենաթարգմանվող գրողներից մեկը»:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ