Թուրք աղջիկները չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ (տեսանյութ)

am
tourq-axjiknere-cen-cankanoum-entaniq-kazmel-adrbejanci-txaneri-het-tesanyout

Համացանցի ադրբեջանական տիրույթում մեծ աղմուկ է բարձրացրել ադրբեջանցի տղայի անցկացրած սոցհարցումը Թուրքիայի քաղաքներից մեկում, որտեղ փորձել է պարզել, թե արդյո՞ք թուրք աղջիկները համաձայն են ադրբեջանցի տղաների հետ ընտանիք կազմել։

Ադրբեջանցի տղայի այն հարցին, թե «Արդյո՞ք կամուսնանայիք  ադրբեջանցի տղաների հետ», անցորդները տվել են տարբեր պատասխաններ։ Ուշագրավ է, որ թուրք աղջիկները հիմնականում ասել են, որ չեն ցանկանում ընտանիք կազմել ադրբեջանցի տղաների հետ։ Սոցհարցման մասնակիցների մեծ մասի խոսքերով, ներկայումս ադրբեջանցի ու թուրք ազգի միջև աշխարհհայացնքների հսկայական տարբերություն կա, և ադրբեջանցի տղաների վերաբերմունքը թուրք աղջիկների նկատմամբ պարզապես «զզվելի» է։

Հարցման ավարտից հետո թուրք հաղորդավարн իր հիասթափությունն է հայտնել թուրք աղջիկների պատասխաններից։

Հարցման տեսանյութը համացանցում արդեն ունեցել է մոտ 30հզ դիտում։ Տեսանյութի տակ մեկնաբանություն անող թուրք աղջիկները նույնպես կիսել են հարցմանը մասնակցած աղջիկների կարծիքը։   

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ