Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Թուրք լրագրողը առանձնացրել է Էրդողանի նախընտրական չիրականացված խոստումների շարքը

am es
tourq-lragroxe-arancnacrel-e-erdoxani-naxentrakan-cirakanacvac-xostoumneri-sarqe

Թուրքական «Սյոզջու» պարբերականի լրագրողներից Իսմայիլ Շահինն առանձնացրել ու հրապարակել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու նրա թիմի ներկայացրած նախընտրական խոստումների այն շարքը, որը նրանց իրագործել այդպես էլ չհաջողվեց:

Առանձնացված բարեփոխումները, ըստ Էրդողանի հավաստման, պետք է իրականություն դառնային որպես նախագահ իր երկրորդ պաշտոնավարման մեկնարկից սկսած առաջին 100 օրվա ընթացքում, սակայն դրանց մեծ մասն այդպես էլ մնացել է թղթին:

Լրագրողը նկատել է, որ դեռևս չեն կատարվել օրենսդրական փոփոխությունները, որոնք պետք է թույլ տան շարքային զինվորների և սերժանտների ընտանիքներին օգտվել առողջապահական համակարգում մի շարք արտոնություններից: Բացի դրանից, չի ընդունվել կենդանիների դեմ ոտնձգությունների կամ նրանց սպանելու համար խստացված պատիժ սահմանող օրենքի նախագիծը, չի վերանայվել անշարժ գույքի գնահատման գործող համակարգը, չեն ավելացվել սոցիալական վճարներներից օգտվողների նպաստները և այլն:

Էրդողանը նաև խոստացել էր 100 օրվա ընթացքում հիմնել Թուրքիայի առաջին տիեզերական ընկերությունը, Ստամբուլի եռահարկ մեծ թունելի կառուցման համար նոր մրցույթ հայտարարել և 6 կմ երկարությամբ կանաչապատ հեծանվուղի հիմնել Ստամբուլում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ