Բանաստեղծը ծառի է նման, արմատները հողի մեջ են, իսկ ճյուղերը ձգվում են դեպի արևը և լույսը
Համո Սահյան

Թուրք վերլուծաբան. Էրդողանն ու Պուտինը պիտի պաղպաղակ ուտեն, իսկ ԱՄՆ-ն պարզապես հետևի՞ դրան

am
tourq-verloucaban-erdoxann-ou-poutine-piti-paxpaxak-outen--isk-amn-n-parzapes-hetei-dran

Թուրքական «Sözcü» ընդդիմադիր պարբերականի վերլուծաբան Զեյնեփ Գյուրջանլըն ուշագրավ հոդված է հրապարակել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման մասին։ Մի շարք թուրքական իշխանամետ լրատվամիջոցներ նշեցին, որ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը հաջող է անցել, սակայն Գյուրջանլըն համաձան չի դրա հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային հարցը լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում ստեղծված իրավիճակը, որտեղ կառավարական ուժերը հաջող ռազմական գործողություններ  իրականացրեցին տեղի զինված խմբավորումների դեմ։  

Ermenihaber.am-ը ներկայացրել է վերլուծաբանի անդրադարձը.

«Դժվար օրեր ենք ապրում։ Այն բանից հետո, երբ կառավարական ուժերը շրջափակեցին Իդլիբի Մորեք քաղաքում գտնվող թուրքական դիտակետը, Էրդողանը մեկնեց Մոսկվա և հանդիպեց Պուտինի հետ։ Ըստ իշխանամետ թերթերի՝ հանդիպումը չափազանց հաջող է անցել։ Արդյունքում Սիրիայի կառավարական ուժերը Ռուսաստանի ճնշման ներքո դադարեցրեցին ռազմական գործողությունները և կրկին հաստատվեց զինդադար։ Տեղեկություններ կան, որ Մորեք շրջանում սիրիացի և թուրք զինվորների միջև տեղակավել է ռուսական ռազմական ոստիկանությունը։ (Առայժմ Թուրքիայից այդ մասին պաշտոնական հայտարարություն չի արվել)։ Սակայն եթե դա հաստատվի այդ տեղեկությունը, ապա կարիք կա մտածելու ևս մեկ անգամ, թե ինչ է նշանակում ռուսական պաշտպանության տակ առնել թուրք զինվորներին, ովքեր համարվում են Թուրքիայի Հանրապետության անվտանգության երաշխիքը»։

Այնուհետև թուրք վերլուծաբանը, անդրադառնալով Մոսկվայում Պուտինի և Էրդողանի պաղպաղակ ուտելուն, նշում է.

«Էրդողանը ու Պուտինը պետք է պաղպաղակ ուտեն, իսկ ԱՄՆ-ն պետք պարզապես հետևի՞ դրան։ Ամերիկյան բանակն արեց այն, ինչը չէր արել երկար ժամանակ։ Ամերիկացիները հարված հասցրեցին Ալ-Քաիդայի հետ առնչություն ունեցող ահաբեկչական խմբավորման ռազմական ճամբարին։ ԱՄՆ-ն այդ հարձակմամբ ասաց. «Իդլիբի հարցում ես նույնպես կամ»։ Փորձենք պարզաբանել իրավիճակը այնպես, որ հասկանալի լինի նույնիսկ նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն այդ առումով (կարծում եմ անուներ տալ պետք չէ)։ Ի՞նչ է ստացվում արդյունքում։ Ռուսաստանը ու ԱՄՆ-ն, որոնք առճակատման են գնում իրար դեմ  աշխարհով մեկ, երևում է, որ համաձայնության են հասել Իդլիբի հարցում։ Ռուսաստանը ու Թուրքիան վճռական են տրամադրված Իդլիբը  մաքրելու հարցում. ԱՄՆ-ն իր հրթիռներով, իսկ Ռուսաստանը՝ իր օդուժով և Ասադի զորքի միջոցով։ Ամեն հրթիռ, որն արձակվում է, ամեն մի ինքնաթիռ, որը մասնակցում է հրթիռակոծություններին, ցույց է տալիս, որ Սոչիի համաձայնությունները, որոնք Թուրքիայի իշխող կուսակցությունը մի քանի ամիս առաջ թուրք ժողովրդին ներկայացնում էր որպես հաջողություն, հալչում է ինչպես պաղպաղակը․ հենց այն պաղպաղակների նման, որոնք ուտում էին Էրդողանը և Պուտինը»։

Ըստ հոդվածի հեղինակի՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ն ծածուկ համաձայնության են եկել Սիրիայի քրդական կառույցների հարցում, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական: Ոչ Ռուսաստանը, ոչ էլ ԱՄՆ-ն նրանց ահաբեկչական չեն համարում՝ ի տարբերություն Թուրքիայի։

«Մոսկվայում դեռ բաց է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) կենտրոնը։ Ռուսները դեռևս չեն հրաժարվել Ասադին ու քրդերին հաշտեցնելու գաղափարից։ Իսկ ԱՄՆ-ն ամեն հարմար առիթի դեպքում շեշտում է, որ PYD-ն և նրա ռազմական թևը՝ YPG-ն, վստահելի գործընկեր են»։

Վերլուծաբանի կարծիքով վերոնշյալ ռուս-ամերիկյան կուլիսային համաձայնությամբ վերջ կդրվի Թուրքիայի իշխող կուսակցության արկածախնդրությանը Սիրիայի հարցում։

«Անկարային, որն ի սկզբանե պատրաստվում էր 3 օրվա ընթացքում հասնել մինչև Դամասկոս և այնտեղ իրականացնել նամազ, բաժին կընկնի Եփրատի արևմուտքում մի քանի շրջաններ, որոնք լցված կլինեն ջիհադիստ ահաբեկիչներով։ Անկարային բաժին կհասնի թուրք ամերիկյան համատեղ պարեկապահակային ծառայությունը Եփրատի արևելքում։ Մեզ բաժին կընկնեն նաև հազարավոր ջիհադիստ զինյալների ընտանիքներ, որոնք արդեն  մեր սահմանին են։ Նրանք բողոքում են Թուրքիայի իշխող կուսակցության դեմ, և հիմա մենք չգիտենք, թե ինչ անել նրանց հետ»։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ