Թուրք զինծառայողներն Ադրբեջանում կսովորեն կիրառել զենիթահրթիռային համակարգեր

am
tourq-zincarayoxnern-adrbejanoum-ksovoren-kirarel-zenitahrtirayin-hamakarger

Նախքան ՌԴ-ից S-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը թուրք զինվորականները մտադիր են դասընթացներ անցնել Ադրբեջանում, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Գործակալությունը նշում է, որ դասընթացին մասնակցելու համար Թուրքիայի զինված ուժերի գրեթե 100 զինծառայող է ընտրվել: Նախքան Ռուսաստան մեկնելը նրանք կժամանեն Ադրբեջան, որտեղ կծանոթանան S-300 զենիթահրթիռային համակարգերին:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Թուրքիան ձեռք կբերի ռուսական արտադրության S-400 ՀՕՊ համակարգեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ