Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Թուրք զինվորներն ու զինտեխնիկան Նախիջևանում են

am
tourq-zinvornern-ou-zintexnikan-naxijeanoum-en

Ադրբեջանն ու Թուրքիան ընդլայնում են ռազմական համագործակցությունը: Նախիջևան են ժամանել Թուրքիայի Զինված ուժերի անձնակազմը և ռազմական տեխնիկան, որոնք մասնակցելու են Ադրբեջանի և Թուրքայի համատեղ «Անխախտ եղբայրություն-2019» ( թուրք.՝ Sarsılmaz kardeşlik-2019) զորավարժություններին:

Այս մասին գրում է ադրբեջանական minval.az-ը:

 

Հիշեցնենք, որ երկու երկրների համատեղ զորավարժությունները տեղի կունենան հունիսի 7-ից հունիսի 11-ը:

 

Լրատվամիջոցը ընդգծում է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները պարբերական բնույթ են կրում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ նախորդ տարի այս ընթացքում ևս թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն անցկացվեց Թուրքիայի Կարս քաղաքում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ