Թուրքական ծագմամբ բրիտանական վարչապետը

am en es ru
tourqakan-cagmamb-britanakan-varcapete

Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի պապը  Օսմանյան Թուրքիայում հեղինակություն վայելող լրագրող, գրող, քաղաքական գործիչ Ալի Քեմալն է:

Քաղաքական գործչի մեծ պապը (հայրական կողմից) Ահմեդ Աքդայի կառավարությունում (Օսմանյան կայսրություն) կարճ ժամանակ զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Ալի Քեմալը հայտնի էր Արթուն Քեմալ անունով՝ իբր հայամետ դիրքորոշման համար։

Հենց այդ է եղել պատճառը, որ Ալի Քեմալը լինչի դատաստանի է ենթարկվել թուրք ամբոխի կողմից, ապա կախաղան բարձրացվել: Կատարվածից հետո Ջոնսոնի պապը՝ Օսման Քեմալը, ապաստան է գտել Մեծ Բրիտանիայում, որտեղ էլ ընդունել է Ուելֆրեդ Ջոնսոն անունը:

Հատկանշական է, որ Ջոնսոնը երբեք չի թաքցրել ներգաղթյալի իր արմատները: BBC.co.uk-ը գրում է, որ Ջոնսոնի պապը՝ Ուելֆրեդ Ջոնսոնը երբեք չի խոսել 1920-ականներին տեղի ունեցած հոր սպանության մասին: Սակայն Բորիս Ջոնսոնը ցանկացել է  պարզել, թե իրականում ինչ է տեղի ունեցել իր մեծ պապի հետ: Արդյունքում պարզել է  պապի մահվան իսկությունը:

Նշենք, որ Ջոնսոնը մինչև Մեծ Բրիտանիայի վարչապետ դառնալը զբաղեցրել էր երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, սակայն տարակարծություններ ունենալով այդ ժամանակվա վարչապետ Թերեզա Մեյի հետ՝ հրաժարական է տվել պաշտոնից: Ջոնսոնը Օքսֆորդի համալսարանի շրջանավարտ է, հրաշալի տիրապետում է գրականությանն ու հաճախ է իր ելույթներում թաքնված կամ անթաքույց  մեջբերումներ անում դասականներից: Ի տարբերության այլ քաղաքական գործիչների, Ջոնսոնը նա իր խոսքում հաճախ է օգտագործում հեգնաական ու ալեգորիկ արտահայտություններ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ