Հայրենիքից դուրս երջանկություն չկա, թող յուրաքանչյուր ոք արմատներ գցի հարազատ հողում:
Տուրգենև

Թուրքական ԶՈւ վերահսկողության տակ են անցել Սիրիայում նախանշված թիրախները

am en es ru
tourqakan-zou-verahskoxoutyan-tak-en-ancel-siriayoum-naxansvac-tiraxnere

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի միջսահմանային հատվածում ընթացքող «Խաղաղության աղբյուր» նոր գործողության ժամանակ գրավել են նախանշված թիրախները: Այս մասին ասված է երկրի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Խաղաղության աղբյուր» գործողությունը հաջողությամբ շարունակվել է գիշերվա ընթացքում, իրականացվել է ինչպես օդից, այնպես էլ ցամաքից: Նախանշված թիրախները գրավվել են: Գործողությունը հաջողությամբ շարունակվում է պլանների համաձայն », - ասվում է հաղորդագրության մեջ:

Սակայն չի նշվում, թե խոսքը կոնկրետ որ բնակավայրերի մասին է: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ բանակը գիշերվա ընթացքում կարողացել է վերահսկողության տակ վերցնել սիրիական Ռաս ալ Այնի բնակավայրի հարևանությամբ գտնվող մի քանի գյուղեր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Անկարան հայտարարել էր Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություններ սկսելու մասին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ