Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Թուրքիան չի կարողանա հաղթահարել սիրիացի փախստականների նոր ալիքը. Էրդողան

am en
tourqian-ci-karoxana-haxtaharel-siriaci-paxstakanneri-nor-aliqe-erdoxan

Թուրքիան չի կարողանա հաղթահարել սիրիացի փախստականների նոր ալիքը, եթե այդ երկրում առկա ճգնաժամը չհարթվի: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Թուրքիան Սիրիայից, 5 միլիոն փախստական է ընդունել: Բացի այդ, մեզ մոտ ապաստան են գտել նաև այլ երկրների քաղաքացիներ, ընդհանուր առմամբ մոտ հինգ միլիոն փախստական կա մեր երկրում: Եթե Սիրիայից փախստականների նոր ալիք գա դեպի Թուրքիա, մենք չենք կարողանա հաղթահարել այն»,- ասել է Էրդողանը  Անկարայում ելույթ ունենալիս;:

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիան, զսպելով փախստականների հոսքը, ապահովում է ողջ Եվրոպայի անվտանգությունը:

«Որպեսզի մեր երկրում գտնվող սիրիացիները կարողանան վերադառնալիրենց  հայրենիք, հարկավոր է նրանց երկիրը մաքրել ահաբեկիչներից: Սիրիայում ԻՊ ահաբեկչական խմբավորումը պարտություն է կրել: Փախստականների վերադարձին առավելապես խանգարում են տեղի քրդական միավորումները: Հետևաբար, մեզ համար կարևոր է համագործակցել Միացյալ Նահանգների հետ` Սիրիան ահաբեկիչներից մաքրելու համար», - ասել է Թուրքիայի նախագահը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ