Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Թուրքիան կեղտոտ երկիր է. թուրք բասկետբոլիստ

am es
tourqian-kextot-erkir-e-tourq-basketbolist

Ինչպիսի կեղտոտ երկիր է, որը ղեկավարվում է թուրք բռնապետ Էրդողանի կողմից: Թուրքիայի մասին այսպես է արտահայտվել Ամերիկայն Փորթլենդ բասկետբոլային ակումբի բասկետբոլիստ Էնես Քանթերը, ում սպորտային հաջողության մասին Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) թվիթթերի թուրքական պաշտոնական էջը լռել է:

Իր թվիթթերյան էջում բասկետբոլիստը գրել է. «Ինչպիսի կեղտոտ երկիր է, որը ղեկավարվում է թուրք բռնապետ Էրդողանի կողմից: Ես այս խաղում Թուրքիայի միակ ներկայացուցիչն եմ, իսկ NBA թուրքական պաշտոնական էջն ինձ անտեսում է: Նրանք «Բլեյզերների» խաղը չեն ցուցադրում Թուրքիայում: Կառավարությունը ղեկավարում է մարդկանց. ահա խնդիրը: Ինչպես կարող է NBA-ն թույլատրել սա»:

Նշենք, որ Դենվեր ակումբի դեմ խաղում Քանթերը 15 միավոր և 9 անդրադարձ է վաստակել, սակայն NBA Türkiye-ին չի հիշատակել դա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ