Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռազմական նավահանգիստ կկառուցի

am
tourqian-kiprosi-hyousisoum-razmakan-navahangist-kkarouci

Թուրքիան պատրաստվում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունում նոր ռազմական նավահանգիստ հիմնել։ Թուրքիայի ռազմածովային հրամանատարությունը այդ նպատակով հատուկ աշխատանքային թիմ է ուղարկել Հյուսիսային Կիպրոս։ Թիմը ռազմական և դիվանագիտական շրջանակների հետ հանդիպումներ է ունեցել և վերադարձել Անկարա։ Նավահանգստը կարող է տեղակայվել Կիպրոսի Գազիմաղուսա կամ Իսքելե շրջաններում։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

Նոր նավահանգիստը, որպես լոգիստիկ կենտրոն, կծառայի Միջերկրական ծովի արևելյան տարածքում գործունեություն իրականացնող թուրքական ռազմական նավերի համար։

Հայտնի է, որ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության իշխանությունները նման նավահանգստի կառուցմանը տվել են հավանություն։ Թուրքական Կիպրոսի վարչապետ Էրսին Թաթարը նշել է, որ կղզում ռազմական նավահանգիստը կարևոր նշանակություն ունի տեղի թուրք բնակչության իրավունքների պաշտպանության առումով։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ