Թուրքիան կրկին շրջանառում է Սիրիայի քրդաբնակ շրջաններում ձևավորված «Հայկական գումարտակի» արհեստածին թեման. արաբագետ

Թուրքական քարոզչամեքենան կրկին շրջանառության մեջ է դրել իբրև Սիրիայի հյուսիս-արևելյան քրդաբնակ շրջաններում ձևավորված «Հայկական գումարտակի» արհեստածին թեման: Այս մասին նշում է արաբագետ Արեմն Պետրոսյանը՝ նկատելով, որ ինչպես այս խնդրի շրջանառման սկզբնական փուլում էր կանխատեսվում, թեման առնվազն քարոզչական հարթությունում նոր երանգավորումներ է ստանում:
«Քրդական ոչ բարեկամական շրջանակների կողմից սեփական քաղաքական և քարոզչական նեղ շահերի համար շահարկված հարցին թուրքական քարոզչամեքենան արդեն փորձում է մասնակից դարձնել նաև ՀՀ-ին՝ իբրև գումարտակին ցուցաբերվող աջակցության մասին կեղծ լուրերով:
Հերթական անգամ ցանկանում եմ ընդգծել, հիմք ընդունելով նաև Սիրիայի ալ-Հասաքա նահանգից, Կամիշլի քաղաքից (այս շրջանում է իբրև ձևավորվել «գումարտակը») ստացված հավաստի տեղեկատվությունը, որ սիրիահայ համայնքի հետ առնչություն ունեցող որևէ ռազմական կառույց չկա և ներկա պայմաններում չի էլ կարող լինել, քանի որ պարզապես չկա դրա անհրաժեշտությունը»,- ընդգծում է արաբագետը:
Նրա խոսքով՝ սիրիահայ համայնքի անվտանգությունը երաշխավորված է բազմաշերտ մակարդակում, հետևաբար, սեփական նախաձեռնությամբ անվտանգության խնդիր լուծելու օրակարգը միայն ոչ բարեկամական շրջանակների արհեստածին քարոզչության հետևանք է:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ