Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Թուրքիան նորից հայերից խլել է հայկական «Սանասարյան տան» շենքը

am
tourqian-noric-hayeric-xlel-e-haykakan-sanasaryan-tan-senqe

Թուրքիայում վճռաբեկ դատարանը հայկական «Սանասարյան հանի» (Սանասարյան տան) սեփականության իրավունքը պետությանը վերադարձնելու որոշում է կայացրել: Այսպիսով շենքն այսուհետև պատկանելու է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությանը: Գրում է ermenihaber.am-ը:

Այս վճիռը 2017թ. նույն դատարանի կողմից կայացված որոշման տրամագծորեն հակառակ վճիռն է: Պոլսի հայոց պատրիարքության նախաձեռնած դատական գործընթացի շրջանակներում 2017թ. վերոնշյալ դատարանի կայացրած որոշմամբ պետության կողմից ժամանակին խլված շենքի սեփականության իրավունքը վերադարձվել էր պատրիարքարանին: Սակայն հիմնադրամների գլխավոր վարչության պահանջով օրերս գումարված նոր նիստի արդյունքում դատարանն իր իսկ նախորդ որոշումը բեկանել է՝ շենքի սեփականության իրավունքը կրկին վերադարձնելով վարչությանը:

Հայկական կողմի շահերը պաշտպանող փաստաբան Ալի Էլբեյօղլուն հայտարարել է, որ վճիռը բողոքարկելու համար դիմելու է Թուրքիայի սահմանադրական դատարան:

Նշենք, որ պետության կողմից առգրավված և Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչությանը հանձնված շենքի նկատմամբ սեփականության իրավունքը ետ ստանալու նպատակով պատրիարքարանը թուրքական դատարան էր դիմել դեռևս 2011-ին: 2014-ի հուլիսին Ստամբուլի 13-րդ դատարանը որոշում էր կայացրել հօգուտ Հիմնադրամների գլխավոր վարչության, ինչից հետո պատրիարքարանը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան: Շուրջ երեք ու կես տարի տևած դատական գործընթացի արդյունքում 2017-ին վճռվել էր ճանաչել այդ շենքի նկատմամբ Պոլսի պատրիարքարանի սեփականության իրավունքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ