Թուրքիան ուզում է, որ ԱՄՆ-ն Անկարային փոխանցի իր ռազմակայանները Սիրիայում

am en ru
tourqian-ouzoum-e--or-amn-n-ankarayin-poxanci-ir-razmakayannere-siriayoum

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը երեկ Անկարայում հանդիպլ է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են Սիրիայում տեղակայված ամերիկյան ռազմակայանների ապագայի հարցը, երբ արաբական հանրապետությունից դուրս բերվեն ամերիկյան զորախմբերը:

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Քալընը Բոլթոնի հետ զրույցում հետաքրքրվել է, թե ինչ ճակատագիր են ունենալու Սիրիայում գտնվող ԱՄՆ ռազմակայանները: Թուրքիայի իշխանությունները ցանկություն են հայտնել տվյալ ռազմակայանները իրենց վերահսկողության տակ առնել կամ էլ ոչնչացնել դրանք:

«Մեր զինվորականները շարունակում են երկկողմ բանակցությունները: Սակայն կարևոր սկզբունքներ կան՝ առաջին հերթին քաղաքական միասնությունն ու Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,-լրագրողների հետ զրույցում ասել է Քալընը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ