Թուրքիայի հայ համայնքը հրաժեշտ է տալիս պատրիարք Մութաֆյանին

am
tourqiayi-hay-hamaynqe-hrajest-e-talis-patriarq-moutafyanin

Այսօր Թուրքիայի հայ համայնքը հրաժեշտ է տալիս Մեսրոպ պատրիարք Մութաֆյանին: Մեկ տասնամյակից ավելի ծանր հիվանդությունից տառապող Մութաֆյան պատրիարքը կյանքից հեռացավ մարտի 8-ին՝ Ստամբուլի Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցում:

Պատրիարքի հուղարկավորությունը տեղի կունենա Գում գափուում, իսկ թաղման արարողությունը՝ Շիշլիի հայկական գերեզմանատանը։

Թուրքիայի հայկական թերթերից տեղեկանում ենք, որ երեկ Ստամբուլ են ժամանել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները։ Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ եւ Վատիկանում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու մշտական ներկայացուցիչ տեր Խաժակ արք. Պարսամյանի գլխավորած պատվիրակության կազմում են Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արք. Չուլջյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տեր Արշակ եպսկ. Խաչատրյան։ Վերջինս Ստամբուլի Սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցում պատարագ կմատուցի, իսկ տեր Խաժակ արք. Պարսամյանն էլ կընթերցի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ցավակցական պատգամը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ