Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման նոր գործիքակազմը

am en es ru
tourqiayi-hayoc-cexaspanoutyan-jxtman-nor-gorciqakazme

Թուրք լրագրող Ուզայ Բուլթը, ով բնակվում է Վաշինգտոնում, հրապարակել Նյու Յորքի «The Gatestone Institute» վերլուծական կենտրոնի կայքում հոդված է հրապարակել, որում պատմում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման փորձերի մասին:

Նրա խոսքերով, Թուրքիայի պատմության ինստիտուտը​​ (TTK), որը գտնվում է պետության հովանավու ներքո, պատրաստվում է լույս ընծայել 25 հատորից բաղկացած մի աշխատություն՝ նպատակ ունենալով ապացուցել, որ թուրքական իշխանությունները «ներգրավված չեն եղել» 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը:

«Այս աշխատությունը նոր գործիք է դառնալու Ցեղասպանության ժխտման քաղաքականության մեջ: Նույն այդ ինստիտուտը վերջերս վավերագրական ֆիլմ էր պատրաստել, որտեղ խոսվում էր այն մասին, որ 1915 թ. հայերն իբրև թե վայրագություններ են կատարել օսմանցի մահմեդականների դեմ», - իր հոդվածում գրել է ամերիկաբնակ թուրք լրագրողը:

Վերջինս նաև նշել է, որ վերջին տարիներին թուրքական իշխանություններն ակտիվորեն ոչնչացնում են երկրում գոյություն ունեցող հայկական բոլոր մշակութային և կրոնական հուշարձանները, շարունակում են ճնշում գործադրել երկրում ապրող հայ քրիստոնյաների վրա:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ