Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Թուրքիայի իշխանությունները պաշտոնանկ են արել Դիարբեքիրի, Մարդինի և Վանի քաղաքապետերին՝ նպատակ ունենալով ընդարձակել ռազմական ներկայությունը Սիրիայում

am en es ru
tourqiayi-isxanoutyounnere-pastonank-en-arel-diarbeqiri--mardini-e-vani-qaxaqapeterin

Թուրքիայի իշխանությունները երկրի քրդաբնակ շրջաններում պաշտոնանկ են արել Դիարբեքիրի, Մարդինի և Վանի ընտրված քաղաքապետերին: Անկարան հայտարարել է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ քաղաքապետերն առնչություն ունեն Քրդստանի բանվարական կուսակցության (PKK) հետ, որը ահաբեկչական կառույց է համարվում, հայտնում է Bloomberg-ը: 

Ոստիկանները ձերբակալել են ավելի քան 400 բնակիչների, ինչն էլ ավելի է սրել իրավիճակը Թուրքիայի քրդաբնակ տարածքներում: Ըստ Թուրքիայի  ներքին գործերի  նախարարության՝ Ադնան Մըզրաքլի նկատմամբ հարուցվել է 9 քրգործ, Ահմեթ Թուրքի նկատմամբ՝ 6, իսկ Օզգյոքչեի նկատմամբ՝ 7։ Առաջադրված մեղադրանքները հիմնականում առնչվում են «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» և «ահաբեկչության օգտին քարոզչություն անելու» հետ։

Թուրքական աղբյուրը նշում  է, որ ոստիկանությունը շրջապատել է վերոնշյալ քաղաքների քաղաքապետարանի շենքերը։ Առայժմ հայտնի չէ քաղաքապետները ձերբակալված են, թե ոչ։

Թուրքիան մտադիր է ընդարձակել ռազմական ներկայությունը Սիրիայում, որտեղ թուրքական բանակի թիրախը քրդական զինյալ ջոկատներն են:

Ենթադրվում է, որ Անկարան փորձում է Սիրիայի սահմանի մոտ գտնվող «անվտանգության գոտի» ստեղծել:

 

Լրահոս

Նմանատիպ նորություններ