Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Թուրքիայի մեջլիսի պատգամավորն առաջարկել է ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի ռիսկերը

am
tourqiayi-mejlisi-patgamavorn-arajarkel-e-ousoumnasirel-mecamori-atomakayani-riskere

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության»՝ (HDP-ԺԴԿ) Իգդիրից ընտրված պատգամավոր Հադիփ Էքսիքը մեջլիսին Մեծամորի ատոմակայանի (ՀԱԷԿ) վերաբերյալ հետազոտություն անցկացնելու առաջարկ է ներկայացրել: Այս ամսին տեղեկանում ենք ermenihaber.am կայքից:

Հայաստանի հետ սահմանային նահանգից ընտրված պատգամավորն առաջարկել է հայկական ատոմակայանի կողմից մարդկանց և բնությանը հասցվող վնասները կանխելու նպատակով ուսումնասիրել ՀԱԷԿ-ի ճառագայթման ռիսկերը և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Պատգամավորի կողմից մեջլիս ներկայացված առաջարկում որպես փաստարկ է բերվել այն հանգամանքը, որ «ատոմակայանն աշխատում է աշխարհի ամենահին տեխնելոգիաներով»:

Էքսիքը ՀԱԷԿ-ի անվտանգության վերաբերյալ մասնավորապես ասել է. «Առաջին էներգաբլոկն աշխատում է առաջին սերնդի ռեակտորով, բացի այդ այն չունի ռադիոակտիվ նույթերի արտանետումները կանխարգելող պողպատե պաշտպանական գմբեթ: Երկրորդ էներգաբլոկn էլ ատոմային աղետները կանխարգելող տեխնոլոգիաներով հագեցված չէ և չունի անվտանգության համակարգ: Երկրորդ էներգաբլոկի ռեակտորի տեսակն էլ ցածր է արևմտյան ստանդարտներից»:

Առաջարկում ասվում է, որ ատոմակայանը վտանգավոր գոտում է գտնվում և երկրաշարժի դեպքում Թուրքիային, Հայաստանին և Կովկասին մեծ վտանգ է սպառնում: Թուրքիայի արևելյան և հարավային նահանգները կանգնած են մեծ ռադիոակտիվ վտանգի առաջ:

Ըստ քրդամետ կուսակցության պատգամավորի տվյալների՝ ատոմակայանի գործունեության պատճառով Իգդիրի և շրջակայքի բնակչության մոտ վերջին 10 տարում քաղցկեղով հիվանդության դեպքերը 100 տոկոսով աճել են:

«Մեր իշխանությունները որևէ միջոց չեն ձեռնարկում այս ատոմակայանի հարցում, որը մեր երկրին սպառնում է այնպես, ինչպես պայթյունի պատրաստ ատոմային ռումբը:

Կառավարությունը պետք է որոշում կայացնի և քայլեր կատարի Մեծամորի ատոմակայանը փակել տալու ուղղությամբ, որը հասարակության, մարդկանց առողջության բնապահպանության համար մեծ ռիսկեր է պարունակում»,- եզրափակել է Էքսիքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ