Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանը հայերենով իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ

am es
tourqiayi-naxagah-rejep-tayiperdoxane-hayerenov-ir-cavakcoutyounn-e-haytnel-polso-hayoc-patriarq-mesrop-arqepiskopos-moutafyani-mahvan-kapakcoutyamb

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր էջում հայերենով ցավակցական ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ: Նա իր գրառման մեջ ցավակցել է Հայոց պատրիարքի ընտանիքի անդամներին, հարազատներին և Թուրքիայում բնակվող հայ քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ Ստամբուլում 62 տարեկանում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Ինչպես հաղորդում են թուրքական և Թուրքիայի հայկական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի տնօրեն Պետրոս Շիրինօղլուն։ Նա հայտնել է, որ Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի հոգեհանգստի տեղի ու ժամի վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ։

Ստորև ներկայացնում ենք Էրդողանի թվիթերյան գրառումը.

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ