Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Թուրքիայի թիրախում հայտնված տարածքներում տարբեր տվյալներով շարունակում են ապրել շուրջ 3000 սիրիահայեր. արաբագետ

am es
tourqiayi-tiraxoum-haytnvac-taracqneroum-tarber-tvyalnerov-sarounakoum-en-aprel-sourj-3000-siriahayer-arabaget

Սիրիայի հուսիս-արևելքում քրդական տարաբնույթ կառույցների դեմ Թուրքիայի նախաձեռնած հերթական ռազմագործողությունը որոշակի մարտահրավերներ է պարունակում նաև սիրիահայ համայնքի համար։ Այս մասին նշում է արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մասնավորեցնելով, որ Թուրքիայի թիրախում հայտնված տարածքներում գտնվող ամենախոշոր Հասաքայի և Կամիշլիի շրջաններում տարբեր տվյալներով շարունակում են ապրել շուրջ 3000 սիրիահայեր։

«Իրավիճակն ավելի է բարդանում ս․թ․ ապրիլից Սիրիայի քրդերի կողմից նախաձեռնված և նաև թուրքական քարոզչամեքենայի կողմից լայնորեն տարածված, այսպես կոչված, «Հայկական գումարտակի» ձևավորման թեմայի համատեքստում․ նշված կազմավորումն իբրև թե գործում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» կառույցի շրջանակում, որը ևս հիմնականում Անկարան համարում է ահաբեկչական։ Ստացվում է՝ Թուրքիայի հակաահաբեկչական գործողության թիրախում առնվազն կարող են հայտնվել նաև ազգությամբ հայեր:

Չնայած այն հանգամանքին, որ վերոնշյալ շրջանները համեմատաբար խիտ են բնակեցված, և դրանց ուղղությամբ լայնամասշտաբ գործողությունները հղի են մարդասիրական աղետի սպառնալիքով, ինչից այս փուլում Թուրքիան ամեն կերպ կխուսափի, այդուհանդերձ ստեղծված իրավիճակում, առայժմ գոնե, դիվանագիտական հարթությունում՝ Աստանայի ձևաչափում Թուրքիայի գործընկերների՝ Ռուսաստանի և Իրանի հետ համագործակցությամբ անհրաժեշտ է փորձել երաշխիքներ ձեռք բերել շրջանի հայ համայնքի անվտանգության հարցում։

Իսկ կանխատեսելի ապագայի համար ճիշտ կլինի օրակարգում ունենալ նաև նրանց տարհանման տարաբնույթ սցենարներ»,- նշում է նա:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ