Թուրքիայում հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի

am
tourqiayoum-haykakan-ekexecin-kveracvi-tangarani

Թուրքիայի Սիվաս նահանգի Գյուրուն բնակավայրում (պատմ.՝ Սեբաստիա, Կյուրինի գավառակ) գտնվող հայկական եկեղեցին վերանորոգումից հետո գործելու է որպես թանգարան։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

 

Գյուրունի շրջանի կենտրոնում գտնվող և 19-րդ դարի կառույց հանդիսացող հայկական եկեղեցին հայտնվել էր ամբողջովին քանդվելու վտանգի առջև։

 

Վերանորոգման համար ավելի վաղ հայտնել էինք, որ 3 միլիոն 684 հազար թուրքական լիրա է հատկացվել և սկսվել են վերանորոգման աշխատանքները։ Գյուրունի քաղաքապետ Նամի Չիֆթչին հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքների ավարտից հետո հայկական եկեղեցին բացվելու է որպես թանգարան և ծառայելու է զբոսաշրջության զարգացմանն այդ տարածքում։

 

Նշենք, որ Կյուրին բնակավայրը 20-րդ դարի սկզբին ունեցել է ընդհանուր առմամբ 3000 տուն բնակիչ, որից 1550-ը՝ հայեր: Հայերն այստեղ զբաղվել են առևտրով, երկրագործությամբ և արհեստներով: Բնակավայրում կար մեկ քարաշեն հայկական եկեղեցի և մեկ դպրոց: 1915 թ.-ին Կյուրինի հայ բնակչությունը ենթարկվել է ցեղասպանության՝ տարագրվել և բնաջնջվել:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ