Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Թուրքիայում հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

am en
tourqiayoum-haykakan-ekexecin-vandalizmi-e-entarkvel

Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Բալաթ թաղամասի Սուրբ Հրեշտակապետաց հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 23-ին: Եկեղեցու Մայր Դռան և պատի վրա ցեղապաշտական և ատելությամբ լի բովանդակությամբ գրություններ են հայտնվել. դրանք եղել են անգլերենով ու արաբերենով։ Այս մասին տեղեկանում ենք Պոլսո պատրիարքարանի ֆեյսբուքյան էջից:

Նշվում է, որ միջադեպի մասին անմիջապես տեղեկացվել է Թաղային խորհրդի անդամներին, որոնք էլ իրենց հերթին տեղեկացրել են պատրիարգական ընդհանուր փոխանորդ Տ. Արամ արք. Աթեշյանին։

Այս անախորժ դեպքի մասին Թաղային խորհուրդը տեղյակ է պահել նաև Ֆաթիհ շրջանի անվտանգությունն ապահովող մարմիններին։

Թուրքիայում հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ