Թուրքիայում մինչ օրս շարունակվում է հայկական հետքի ոչնչացման ծրագիրը

am en es ru
tourqiayoum-minc-ors-sarounakvoum-e-haykakan-hetqi-ocncacman-cragire

Երիտթուրքական կառավարությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացնելով մարդկության պատմության ամենադաժան ոճիրը` Հայոց ցեղասպանությունը, անցավ մեկ այլ ծրագրի իրականացմանը, որի նպատակն էր իսպառ ոչնչացնել հայ բնիկների հետքն իր հայրենիքում:

Եվ այսպես, 1928 թվականից թուրքական կառավարության նախաձեռնությամբ սկսվում է Արևմտյան Հայաստանի տեղանունների անվանափոխության գործընթացը, որը ակտիվ տեմպերով շարունակվում է մինչև 1950-ական թվականները: Արդյունքում հայկական պատմական անվանումների 90 տոկոսի անուններն աղճատվեցին ու ներկայացվեցին իբրև թուրքական: Օրինակ` Բերդաղը դարձավ Դնլենջե, Անձավը՝ Գեօրուշլու, Աղթամարը՝ Աքդամար, Անին՝ Անը, Արարատ լեռը՝ Աղրը դաղ և այսպես շարունակ

Բայց, չնայած, թուրքերի համառ ջանքերին, այնուհանդերձ, նրանց չի հաջողվել հայկական բնակավայրերի բոլոր անվանումները թուրքացնել, ինչը` պարզվում է, այսօր սկսել է խիստ անհանգստացնել թուրք մտավարական շրջանակներին:

Թուրքիայի իշխանությունները տասնամյակներ շարունակ զբաղված են բնիկներից զավթածը (տարածք, մշակույթ, անվանում…) սեփականելով, ու չեն հասկանում, որ անհնար է հազարամայակներով այդ հողերի վրա ապրած, ստեղծագործած հայ ժողովրդի հետքերն իսպառ ոչնչացնել: Ու քանի դեռ չկա այս գիտակցում, այդ երկիրն ու թուրք ժողովուրդը հաճախ են հայտնվելու հակասական ու զավեշտալի իրավիճակներում:

Այնպես որ թուրքերը խելացի կլինեն, որ` ոչ թե հայկական անվանումները վերափոխեն, հայկական մշակութային կոթողներն ավերակի վերածեն, կամ մշակութային արժեքները յուրացնեն, այլ` վերանայեն սեփական պատմությունն ու, ի վերջո, գնան ճշմարտության ընկալման ճանապարհով:

Թուրքիայում հայկական տեղանունների անվանափոխությունն այսօր էլ շարունակվում է: Դրա վառ ապացույցն այն է, որ օրերս վերափոխվել է Ստամբուլի հայաշատ թաղամասերից մեկի փողոցի հայկական անվանունը. այն դարձել է թուրքական:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ