Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են

am
tourqiayoum-tim-entroutyounner-en

Թուրքիայում այսօր մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Դրանք երկրի պատմության մեջ անց են կացվում 19-րդ անգամ: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:

Այս ընտրություններն առաջինն են Թուրքիայում նախագահական կառավարման համակարգի անցնելուց հետո:

Ընտրություններին մասնակցում են 12 քաղաքական կուսակցությունների թեկնածուներ, այդ թվում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից (AKP):

Լրատվամիջոցը նշում է, որ հիմնական պայքարն ընթանում է Թուրքիայի առաջատար կուսակցությունների կողմից ձևավորված երկու հիմնական քաղաքական դաշինքների` «Ժողովրդական միություն» (Cumhur İttifakı) եւ «Ազգային միություն» («Millet İttifakı»): Դաշինքները ձևավորվել են 2018 թվականի առաջին կեսին: Իշխող կուսակցության թեկնածուները ներառված են «Ժողովրդական միություն» դաշինքում, որի քարոզարշավին ակտիվորեն մասնակցել է երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ